Երկու թեկնածու

31/05/2010

Հունիսի 20-ին Լեհաստանում կկայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը, իսկ հուլիսի 4-ին` 2-րդ փուլը: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Ընտրություններին մասնակցում է 10 թեկնածու, որոնցից ճանաչված են միայն երկուսը` Բրոնիսլավ Կոմորովսկին, որն այժմ Լեհաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, եւ Յարոսլավ Կաչինսկին՝ հանգուցյալ նախագահի երկվորյակ եղբայրը, որը ղեկավարում է «Իրավունք եւ արդարություն» ընդդիմադիր կուսակցությունը: Զ.Ռաչինսկիի խոսքով, գերակշռում է այն կարծիքը, որ ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է նշված երկու թեկնածուների միջեւ, իսկ մյուսները կարող են հատել 5 տոկոսի շեմը: «Երկու թեկնածուներն էլ կարող են լավ նախագահ լինել Լեհաստանի համար»,- ասել է նա: