Կանխել են

24/05/2010

Երեկ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության Ահաբեկչության դեմ պայքարի ստամբուլյան կոմիտեն Ոստիկանության ուժերի հետ համատեղ իրականացրած գործողությունների արդյունքում կանխել է Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ մահափորձը: Ըստ «Միլիեթ» թերթի` անվտանգության աշխատակիցները այդ կասկածանքով ձերբակալել են մեկ կնոջ եւ երեք տղամարդու: Անվտանգության ծառայության փոխանցմամբ` նրանք են ծրագրել Էրդողանի մահափորձը, որի համար հատուկ պատրաստություն են անցել Հունաստանում: Նախնական վարկածով, պայթուցիկները պահվել են երկու տիկնիկների մեջ: Ըստ ծրագրված սցենարի` մահափորձն իրականացնողները տիկնիկը ձեռքին մոտենալու էին Էրդողանին: