Գալիս է Կովկաս

28/05/2010

Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն հաստատել է մամուլում տարածված տեղեկությունները, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է այցելել Վրաստան: «Կովկասյան շրջագայության շրջանակներում Հիլարի Քլինթոնի հավանական այցը չի բացառվում: Վրաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերներ են: Մեր երկրների միջեւ հաճախ են կատարվում բարձր մակարդակի այցելություններ, եւ չի բացառվում նաեւ այս ձեւաչափով այցելությունը»,- ասել է նա: