Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրավերով երեկ մեկնել է Մոսկվա: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ռուս եւ ադրբեջանցի նախարարների հանդիպմանը սպասվում է տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական ոլորտում համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի քննարկում: