Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի տվյալներով` Իրանի բանտերում 35 լրագրող է պահվում: Իրավապաշտպաններին անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ շատ լրագրողներ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, բանտերում ենթարկվում են կտտանքների: «Մարդկանց հարկադրում են խոստովանել հանցանքներ, որոնք նրանք չեն գործել»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Իրանում ընդդիմադիրների եւ իրավապաշտպանների զանգվածային ձերբակալությունները սկսվել են 2009թ. հունիսից` նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վերընտրվելու դեմ ունեցած նրանց ելույթներից հետո: