Իրանում ձերբակալվել է աշխարհահռչակ ռեժիսոր, ընդդիմադիր Ջաֆար Փանահին: Բրիտանական «The Guardian» պարբերականի փոխանցմամբ` գիշերով ընդդիմադիր ռեժիսորի տուն են ներխուժել քաղաքացիական համազգեստով հատուկ ծառայության աշխատակիցները եւ ձերբակալել նրան, ինչպես նաեւ՝ նրա տան 15 հյուրերին: Ձերբակալվել են նաեւ ռեժիսորի կինն ու դուստրը: Իրանական իշխանություններն առայժմ որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել Ջաֆար Փանահիի ձերբակալության առնչությամբ:
կարդալ ավելինՆախօրեին կայացել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի ադրբեջանական նախընտրական փուլը: Ժյուրին ընտրել է Սաֆուրա Ալիզադեին, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ երգով Ադրբեջանի ներկայացուցիչը կներկայանա «Եվրատեսիլ-2010»-ին: Սպասվում է, որ Սաֆուրիա Ալիզադեի մրցութային երգը կորոշվի մինչեւ մարտի 19-ը: Այժմ Ադրբեջանի ներկայացուցիչը մեկնում է Ուկրաինա՝ երգի մրցույթին նախապատրաստվելու համար:
կարդալ ավելինՀայկական եւ քրդական արմատներ ունեցող թուրք դատավոր Չաղաթայ Չեթինը Նիդեռլանդների իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում: «Hurriyet»-ի փոխանցմամբ` Չաղաթայ Չեթինը, ազատվելով աշխատանքից, 2010թ. հունվարի 15-ին բուլղարական կեղծ անձնագրով Թուրքիայից մեկնել է Նիդեռլանդներ եւ հանձնվել տեղի իշխանություններին: Նա հայտարարել է, որ ինքը Թուրքիայում ենթարկվել է ճնշումների իր քաղաքական հայացքների ու հայկական եւ քրդական արմատներ ունենալու պատճառով: Այդ …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եռօրյա պետական այցը Ֆրանսիա: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ Մեդվեդեւը պատրաստվում է քննարկել երկու երկրների միջեւ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերին վերաբերող հարցեր:
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պատրաստվում է մինչեւ մարտի վերջ փոփոխել երկրի Սահմանադրությունը: «Մենք փոփոխելու ենք մի շարք հոդվածներ, որոնք կարեւոր են քաղաքական կուսակցությունների լուծարումը է՛լ ավելի դժվարացնելու համար»,- ասել է Էրդողանը:
կարդալ ավելինԵրեկ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը ժամանել է Բրյուսել: Դա նրա առաջին արտասահմանյան այցն է նախագահի պաշտոնում։ Յանուկովիչը Բրյուսելում բանակցելու է Եվրամիության ղեկավարության հետ: Ակնկալվում է, որ Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպյուիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ բանակցություններում կքննարկվեն Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիության երկրներ ռուսական գազի անխափան տարանցման ապահովմանը, …
կարդալ ավելինԹուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կմերժի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը, քանի որ, ըստ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրակ Օզյուգերգինի` «նման բանաձեւը վնաս է հասցնում թուրք-ամերիկյան հարաբերություններին»: Նա տեղեկացրել է, որ թուրքական կողմն իր մտահոգությունները փոխանցել է ամերիկացի տարբեր պաշտոնյաներին: «Կցանկանայինք հավատալ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները տեղյակ են, …
կարդալ ավելինՄարտի 1-5-ը Ադրբեջան է այցելելու Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը: Այդ մասին տեղեկացրել է ԵԽ մամուլի ծառայությունը, ըստ որի՝ այցի շրջանակներում հանձնակատարը քննարկելու է մամուլի ազատությանը, արդարադատության համակարգին, իրավապահ մարմինների պաշտոնյաների վարքագծին եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության օրենսդրական շրջանակին առնչվող հարցեր: Համարբերգը հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության եւ ՆԳ նախարարների, գլխավոր դատախազի, …
կարդալ ավելինԱդրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւի հավաստմամբ` ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլի շուրջ Բաքվի եւ Անկարայի միջեւ ձգձգվող բանակցությունները մոտենում են ավարտին: «Գազի շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են, կան որոշ խնդիրներ, սակայն մենք մոտ ենք ավարտին»,- ասել է Աբդուլաեւը: Սակայն Ադրբեջանի պետական նավթային ընկերության մեկ այլ`անանուն աղբյուր «Ռոյթերզ» գործակալությանն ասել է, որ …
կարդալ ավելինԹուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Թուրքական պետական ռադիոհեռուստակորպորացիայի (TRT) Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախումբը կատարել է հայ երգահանի ստեղծագործություն: Ստամբուլահայ դիրիժոր Հակոբ Մամիկոնյանի գլխավորությամբ երգչախումբը կատարել է Կոմիտաս վարդապետի «Կալի երգը»: Այս մասին հաղորդում է «Hսrriyet Daily News & Economic Review»-ը: Նախկինում հայկական երգերի կատարումն արգելված էր TRT-ի հեռուստաալիքներով եւ ռադիոկայաններով: Սակայն անցյալ տարի TRT-ն որոշեց …
կարդալ ավելինՀամաձայն «Global Integrity» ընկերության ուսումնասիրության` Վրաստանում գրանցվել է զգալի, բաց ոչ բավարար առաջընթաց հակակոռուպցիոն գործընթացներում: Ըստ ընկերության` Վրաստանը դուրս է մնացել «WATCH LIST» ցուցակից, որտեղ երկրները դասակարգված են ըստ կոռուպցիայի տարածվածության մակարդակի:
կարդալ ավելինԵրեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը ժամանել է Թբիլիսի: Վրաստանի մայրաքաղաք մեկնելուց առաջ Հոլբրուքը հայտարարել է, թե նպատակ չունի վրացական իշխանությունների հետ քննարկել հարավօսական եւ աբխազական խնդիրները: «Իմ միակ նպատակը Աֆղանստանում ստեղծված իրավիճակը քննարկելը, ինչպես նաեւ Աֆղանստանում տեղակայված վրացական զորախմբի գործունեության մասին խոսելն է»,- ասել է նա: Չնայած դրան, Վրաստանի …
կարդալ ավելին«Գազպրոմը» Անկարայի հետ քննարկում է Թուրքիա արտահանվող գազի գինը նվազեցնելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է երկօրյա աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը` ավելացնելով` «Բիզնեսը պետք է փոխշահավետ լինի: Պետք է ձգտել փոխզիջումների»: Գազի մատակարարման ծավալներով Թուրքիան ներկայում «Գազպրոմի» երկրորդ սպառողն է։ 2009թ. գազային մենաշնորհատերն այդ երկիր էր արտահանել 19.8 մլրդ խմ գազ: «Գազպրոմը» …
կարդալ ավելինԹուրքական իշխանությունները որոշում են կայացրել վերականգնել Վանի հայկական եկեղեցիները: Այդ մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը: հայտարարել է, որ նահանգապետարանի կողմից պատրաստված նախագծով նախատեսվում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզում եւ Յուքարըբաքրաչլը գյուղում (Վարագավանք) գտնվող հայկական եկեղեցիները: «Վանա լիճ ասելիս` պատկերացնում ենք Աղթամար կղզին: Սակայն Վանա լճում Աղթամարից բացի եւս …
կարդալ ավելինՎրաստանի «Ազատության ինստիտուտ» հեղինակավոր հասարակական կազմակերպությունը, որը խորհրդատվություն է տրամադրում «Միասնական ազգային շարժում» իշխանամետ կուսակցությանը, հանդես է եկել Վրաստանը նահանգների բաժանելու առաջարկով: Առաջարկը ներկայացրել են սահմանադրական հանձնաժողովին, որն աշխատում է նոր Հիմնարար օրենքի ստեղծման ուղղությամբ: Ծրագրվում է Վրաստանում ստեղծել Սենատ, որտեղ ամեն նահանգ կունենա երեքական ներկայացուցիչ:
կարդալ ավելին«The Economist» պարբերականը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, գրել է, թե ստեղծված իրավիճակում Անկարայի ամենամոտ դաշնակիցը համարվող Վաշինգտոնն անցել է Հայաստանի կողմը, եւ Թուրքիան մնացել է միայնակ: Հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ արձանագրություններում տեղ գտած պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծում նախատեսող դրույթին: «Այդ կետը անցյալի ուրվականներին թաղելու հույսեր էր ծնել»: Սակայն հին թշնամանքից այդպես …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քննադատել է Ֆրանսիայի` Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռներ վաճառելու ծրագրերը: Նախատեսվող գործարքը նա անվանել է շատ անսովոր ու ռիսկային` հայտարարելով, որ այն կարող է դիտվել Մոսկվայի կողմից վարձատրություն Փարիզին` Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնագրին չհետեւելու համար:
կարդալ ավելինԱդրբեջանի Միլի մեջլիսում առաջիկա օրերին քննարկվելու է տոնական օրերի օրացույցի փոփոխություն մտցնելու օրինագիծը, որտեղ առաջարկվում է տոնական օրացույցից հանել Կանանց միջազգային օրը համարվող մարտի 8-ը, փոխարենն առաջարկելով այդ տոնը նշել փետրվարի 28-ին` ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանգուցյալ մոր ծննդյան օրվա: Վերոնշյալ նախագիծը դեռեւս փետրվարի 2-ին ներկայացրել է իշխանամետ պատգամավոր, անկուսակցական Էլմիրա Ախունդովան: Նա …
կարդալ ավելինՎրաստանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի դեմ հայցով դիմել միջազգային դատարան` պահանջելով 40 մլրդ դոլար փոխհատուցում այն վնասի դիմաց, որ այդ երկիրը, վրացիների հավաստմամբ, 90-ականներից հասցրել է Աբխազիայում եւ Օսիայում իր գործողություններով: Բացի անմիջական կորուստներից՝ ռազմական բնագավառում Վրաստանը վկայակոչում է անուղղակի վնասները` հասցված տնտեսությանը: Ինչպես հայտնի է, դեռ մի քանի տարի առաջ վրացական խորհրդարանում ստեղծվել էր …
կարդալ ավելինՌուսաստանահայ 9 գործարարներ ընդգրկվել են ռուսական «Ֆինանս» ամսագրի հրապարակած 2010թ. Ռուսաստանի 500 միլիարդատերերի վարկանշային ցուցակում։ Հայազգի գործարար, «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվել է 790 մլն դոլար (91-րդ տեղ): Նրա եղբայր Սերգեյ Խաչատուրովի կարողությունը նույնպես գնահատվել է 790 մլն դոլար (92-րդ տեղ): Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրների կարողությունները գնահատվել են …
կարդալ ավելին