Դժգոհել են

02/03/2010

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կմերժի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը, քանի որ, ըստ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրակ Օզյուգերգինի` «նման բանաձեւը վնաս է հասցնում թուրք-ամերիկյան հարաբերություններին»: Նա տեղեկացրել է, որ թուրքական կողմն իր մտահոգությունները փոխանցել է ամերիկացի տարբեր պաշտոնյաներին: «Կցանկանայինք հավատալ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները տեղյակ են, որ նման բանաձեւի ընդունումը հարված կլինի ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններին, այլեւ Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանը նպաստելու ջանքերին: Մենք ցանկանում ենք հավատալ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները կգործեն պատասխանատվության զգացումով»,- ասել է Բուրակ Օզյուգերգինը: