«Գազպրոմը» Անկարայի հետ քննարկում է Թուրքիա արտահանվող գազի գինը նվազեցնելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է երկօրյա աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը` ավելացնելով` «Բիզնեսը պետք է փոխշահավետ լինի: Պետք է ձգտել փոխզիջումների»: Գազի մատակարարման ծավալներով Թուրքիան ներկայում «Գազպրոմի» երկրորդ սպառողն է։ 2009թ. գազային մենաշնորհատերն այդ երկիր էր արտահանել 19.8 մլրդ խմ գազ: «Գազպրոմը» միշտ ասել է, որ նախընտրում է վաճառել քիչ գազ, բայց իր համար շահավետ գներով: Այնուամենայնիվ, Թուրքիան արդեն երկրորդ երկիրն է, որը զեղչ կստանա հոլդինգից»,- ասել է նա: