Վերականգնում են

23/02/2010

Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել վերականգնել Վանի հայկական եկեղեցիները: Այդ մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը: հայտարարել է, որ նահանգապետարանի կողմից պատրաստված նախագծով նախատեսվում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզում եւ Յուքարըբաքրաչլը գյուղում (Վարագավանք) գտնվող հայկական եկեղեցիները: «Վանա լիճ ասելիս` պատկերացնում ենք Աղթամար կղզին: Սակայն Վանա լճում Աղթամարից բացի եւս 3 կղզի կա, որոնցից յուրաքանչյուրն ունի եկեղեցի: Մեր պատրաստած նախագծի շրջանակում այս տարվա ապրիլից կսկսվեն Չարփանաք կղզում եւ Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները»,- ասել է փոխնահանգապետը: