Կոմպլեմենտարը

02/03/2010

Երեկ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը ժամանել է Բրյուսել: Դա նրա առաջին արտասահմանյան այցն է նախագահի պաշտոնում։ Յանուկովիչը Բրյուսելում բանակցելու է Եվրամիության ղեկավարության հետ: Ակնկալվում է, որ Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպյուիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ բանակցություններում կքննարկվեն Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիության երկրներ ռուսական գազի անխափան տարանցման ապահովմանը, ինչպես նաեւ Եվրամիության տարածքում Ուկրաինայի քաղաքացիներին վիզային ռեժիմից ազատելուն վերաբերող հարցեր: Իսկ արդեն այս շաբաթվա վերջին Յանուկովիչը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի ղեկավարության հետ: