Փետրվարի 14-ին, Ռուսաստանի Նիժնի Տագիլում, «Բելկա ի կամպանիա» ընկերությանը պատկանող ինտերնետ-սրճարանում մի անձ որսորդական հրացանով կրակ է բացել եւ մահացու վիրավորել տեղի բնակիչ, 1975թ. ծնված, ազգությամբ հայ Վադիմ Խանվալադյանին, որը որպես երգիչ աշխատում էր հարեւանությամբ գտնվող «ԽՏՐՈսս» սրճարանում: Շտապ օգնությունը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հարուցվել է քրեական գործ: Պարզվել …
կարդալ ավելինԲրյուսելում այսօր Եվրամիությունն արտակարգ տնտեսական համաժողով է հրավիրում, որպեսզի քննարկի, թե ինչպես դիմակայել տնտեսական ճգնաժամի երրորդ ալիքին, որն ամենածանրն է եվրագոտու 11 տարիների պատմության մեջ: Եվրագոտին այսօր դարձել է համաշխարհային տնտեսության ամենաթույլ օղակը: Ճգնաժամի երրորդ ալիքը համակել է Եվրոպան 2010 թվականի սկզբին: Այն փաստորեն 2008-2009թթ. հակաճգնաժամային մեթոդների չարաշահման արդյունք է եւ ունի 2 բաղադրիչ` բյուջետային …
կարդալ ավելինՈւկրաինայում կայացած նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթած Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել իր մրցակից` վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ընդունել քվեարկությունների արդյունքները: Նաեւ կոչ է արել միավորել ընտրություններից հետո երկու ճամբարների բաժանված ժողովրդին:«Երկիրն արդեն հինգ տարի ապրում է ժողովրդավարության օրենքներով: Դա ապացուցեցին եւ ներկա ընտրությունները: Յուլյա Տիմոշենկոն դավաճանում է իր սեփական «նարնջագույն հեղափոխության» սկզբունքներին` չկամենալով ընդունել ընտրությունների …
կարդալ ավելինՎրացի լրագրող Վախթանգ Կոմախիձեն քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից: ԶԼՄ-ներում հրապարակված իր նամակում նա պնդում է, որ որոշել է լքել Վրաստանը կյանքին սպառնացող վտանգի պատճառով: Կոմախիձեի խոսքով, նա սկսել է ճնշման ենթարկվել 2009 թվականին Հարավային Օսիա գործուղվելուց հետո:
կարդալ ավելինԹբիլիսիի կենտրոնական մասում գտնվող «հին քաղաքը» հայտնի է հատկապես տարբեր ազգություններին պատկանող հին շինություններով: Այստեղ կողք կողքի` մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, գտնվում են իսրայելական սինագոգը, վրացական ու ռուսական եկեղեցիները, իսկ մի փոքր ավելի հեռու` հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին ու մուսուլմանական մի քանի մզկիթներ: Այս տարածքում հեշտությամբ կարելի է գտնել եւ՛ վրացիների, եւ՛ հայերի, …
կարդալ ավելինԿիրակի օրը Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների ոչ մեծ առավելությամբ հաղթել է «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը: Ըստ Ուկրաինայի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների՝ նա ստացել է ընտրողների ձայների 48.27 տոկոսը: Նրա մրցակից, Ուկրաինայի գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 46.10 տոկոսը: Յանուկովիչի ստացած ձայների առավելությունը` մոտ 2.8 տոկոս, կազմում …
կարդալ ավելինԴիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը ներողություն է խնդրել Թուրքիայի արեւելյան շրջաններում ժամանակին խիտ բնակչություն ունեցող ժողովուրդներից` ի դեմս հայերի: Այդ մասին հաղորդում է թուրքական «Sabah» օրաթերթը: «Ժամանակին Միջագետքում բնակվում էին ասորիներ, հայեր, քրդեր եւ այլ ժողովուրդներ, որոնք իրենց հավատացյալ ինքնությամբ երջանկության, հանդուրժողականության, խաղաղության խորհրդանիշ էին: Սակայն ոմանք եկան եւ երկար տարիներ մեզ ղեկավարեցին: Մարդիկ ստիպված եղան …
կարդալ ավելինԵրեկ եռօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը: Այցի շրջանակում Լիբերմանը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդին Հեյդարովի եւ խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի հետ:
կարդալ ավելինԵրեկ 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Օնսկի շրջանում: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի պետական համալսարանի Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչը: Ցնցումը տեղի է ունեցել Օնի քաղաքից 10 կմ հարավ-արեւելք ընկած տարածքում տեղական ժամանակով 7։14-ին:
կարդալ ավելին«Թուրքիային վաճառվող գազի գինը ցածր է, եւ մենք չենք կարող այդ պայմաններով շարունակել»,- ըստ «Միլիեթի»` Դավոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Nabucco»-ի նախագծի հետ կապված հարցին ի պատասխան` Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ նախագծի առնչությամբ կան դեռեւս չպարզաբանված մի շարք հարցեր:
կարդալ ավելինԵրեկ Ադրբեջանի զորամասերից մեկում երկու զինծառայողներ անկանոն կրակ են բացել, ինչի հետեւանքով զոհվել է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը: Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, կրակ բացած երկու զինծառայողներն այնուհետեւ ինքնասպան են եղել: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:
կարդալ ավելինԹուրքիայի Կրթության նախարարության կողմից 2007թ. պատրաստված եւ հրատարակված 11-րդ դասարանի համար նախատեսված աշխարհագրության դասագրքում բիբլիական լեռը ներկայացվում էր ոչ թե «Աղրը Դաղը», այլ հենց «Արարատ» անունով (Արարատ լեռան պաշտոնական անվանումը Թուրքիայում Աղրը Դաղը է): Թուրքիայի կրթության եւ գիտության ոլորտի աշխատողների արհմիության նախագահ Իսմայիլ Քոնջուքը հայտարարել էր, թե երկրի Կրթության նախարարությունը նման կերպ նպաստում է հայկական …
կարդալ ավելինՉնայած միջազգային խոշոր ֆինանսական աջակցությանը` տնտեսության վերաբերյալ կառավարության լավատեսական հայտարարությունները փորձագետներին կասկածելի են թվում Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամն անցյալում է, եւ 2010-ին կրկին տնտեսական աճ կլինի. փորձագետները, սակայն, նշում են, որ նմանօրինակ քաղաքականությունն ավելի շատ վնաս է հասցնում երկրին, քան օգուտ է տալիս: Բոլորն էլ համամիտ են այն կարծիքի հետ, որ անցյալ …
կարդալ ավելինՄարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին վճռել է, որ Թուրքիայում խախտվում են խոսքի ազատության օրենքները: Խոսքը, մասնավորապես, հինգ թերթերի գործունեությունը դադարեցնելու, ինչպես նաեւ թուրքական ամսագրերից մեկի գլխավոր խմբագրին ազատազրկելու մասին է: Հիշեցնենք, որ վերջինն իր պարբերականում տպագրել էր թուրքական կալանավայրերում տիրող իրավիճակը քննադատող հոդված: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներն այս որոշումներն անվանում են գրաքննություն: Նշենք, որ …
կարդալ ավելինԵրեկ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ հայկական կողմի այն պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին (EOI), չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ օմբուդսմենի գրասենյակը: Ըստ Ադրբեջանի օմբուդսմենի` իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը եւ փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ …
կարդալ ավելինԵրեկվանից Վրաստանը պաշտոնապես լքել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը: Վրացական պատվիրակությունը Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին չի մասնակցել 2008-ի օգոստոսից: Վրաստանի հետ աշխատանքները դադարեցնելու մասին որոշումը խորհրդարանն ընդունել է 2008թ. օգոստոսի 14-ին: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ից Վրաստանը դադարեցրել էր իր անդամակցությունն ԱՊՀ-ին, սակայն չէր հրաժարվել կազմակերպության շրջանակներում կնքած մի շարք տնտեսական համաձայնագրերից: ԱՊՀ կազմից դուրս գալու աշխատանքները Վրաստանը …
կարդալ ավելինՕրենսդիրները պատրաստվում են զսպել ժողովրդագրական ճգնաժամի սպառնալիք ստեղծող այս տագնապալի սովորույթը: Ադրբեջանցի ակտիվիստների խոսքերով`աղջիկ երեխաներով հղի կանանց ստիպում են աբորտ անել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ամուսինները լքում են նրանց, քանի որ ընտանիքներում որոշված է միայն տղա երեխաներ ունենալ: Իրավիճակն այնքան լուրջ է, որ երկրի խորհրդարանում քննարկումներ են ընթանում երեխայի սեռը որոշելուց հետո աբորտներն արգելելու վերաբերյալ` …
կարդալ ավելինԱդրբեջանի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են ԱՄՆ-ում իրենց բողոքն արտահայտել ԱՄՆ Կոնգրեսին` վերջինիս կողմից ընդունված որոշման առնչությամբ, համաձայն որի, ԱՄՆ-ը այս տարի ֆինանսական օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղին: «ԱՄՆ սպասվող մեր այցի ընթացքում, որը սկսվելու է հունվարի 21-ին, մենք մտադիր ենք շատ լուրջ քննարկումներ ունենալ Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ Կոնգրեսի որոշման շուրջ»,- հայտարարել է Միլի …
կարդալ ավելինԿիրակի օրը Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում նախնական տվյալներով առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը եւ վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նախագահի պաշտոնի համար կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 7-ին: Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական արդյունքները, որոնց համաձայն, թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ քվեների ավելի քան 50 տոկոսը եւ …
կարդալ ավելինՌուսաստանում գործազուրկների թիվը նոյեմբերին աճել է 5 տոկոսով՝ հասնելով 6 միլիոն 131 հազարի: Ըստ Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության, ընդհանուր առմամբ այդ երկրում գործազուրկ է աշխատունակ ազգաբնակչության ավելի քան 8 տոկոսը:
կարդալ ավելին