«Թուրքիային վաճառվող գազի գինը ցածր է, եւ մենք չենք կարող այդ պայմաններով շարունակել»,- ըստ «Միլիեթի»` Դավոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Nabucco»-ի նախագծի հետ կապված հարցին ի պատասխան` Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ նախագծի առնչությամբ կան դեռեւս չպարզաբանված մի շարք հարցեր: