Հաղթել է Յանուկովիչը

09/02/2010

Կիրակի օրը Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների ոչ մեծ առավելությամբ հաղթել է «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը: Ըստ Ուկրաինայի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների՝ նա ստացել է ընտրողների ձայների 48.27 տոկոսը: Նրա մրցակից, Ուկրաինայի գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 46.10 տոկոսը: Յանուկովիչի ստացած ձայների առավելությունը` մոտ 2.8 տոկոս, կազմում է շուրջ 525 հազար քվե: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը երեկ արդեն հայտարարել է, որ Ուկրաինայում անցած ընտրությունները հիմնականում համապատասխանում են ԵԽ եւ ԵԱՀԿ նորմերին, եւ որ 2004թ. ընտրությունների հետ համեմատած՝ Ուկրաինայում առաջընթաց է գրանցվել: Յուլյա Տիմոշենկոն, սակայն, երեկվա դրությամբ, դեռ պաշտոնապես չի ընդունել իր պարտությունը եւ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն չի արել: Նրա դիրքորոշումը, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա այսօր: