Երկրաշարժ Վրաստանում

05/02/2010

Երեկ 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Օնսկի շրջանում: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի պետական համալսարանի Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչը: Ցնցումը տեղի է ունեցել Օնի քաղաքից 10 կմ հարավ-արեւելք ընկած տարածքում տեղական ժամանակով 7։14-ին: