Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են ԱՄՆ-ում իրենց բողոքն արտահայտել ԱՄՆ Կոնգրեսին` վերջինիս կողմից ընդունված որոշման առնչությամբ, համաձայն որի, ԱՄՆ-ը այս տարի ֆինանսական օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղին: «ԱՄՆ սպասվող մեր այցի ընթացքում, որը սկսվելու է հունվարի 21-ին, մենք մտադիր ենք շատ լուրջ քննարկումներ ունենալ Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ Կոնգրեսի որոշման շուրջ»,- հայտարարել է Միլի մեջլիսի Անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը: Նրա խոսքերով, հանդիպումներ կանցկացվեն ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում: «Այցի ընթացքում, որին կմասնակցեն իմ գործընկերներ Գանիրա Փաշաեւան, Գյուլյար Ահմեդովան եւ Իգբալ Ագազադեն, մենք կհանդիպենք սենատորների հետ եւ կքննարկենք հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաեւ Հարավային Կովկասի իրավիճակը»,- ասել է նա: