Երեկ Ադրբեջանի զորամասերից մեկում երկու զինծառայողներ անկանոն կրակ են բացել, ինչի հետեւանքով զոհվել է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը: Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, կրակ բացած երկու զինծառայողներն այնուհետեւ ինքնասպան են եղել: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: