Տիմոշենկոն դավաճանում է

11/02/2010

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթած Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել իր մրցակից` վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ընդունել քվեարկությունների արդյունքները: Նաեւ կոչ է արել միավորել ընտրություններից հետո երկու ճամբարների բաժանված ժողովրդին:«Երկիրն արդեն հինգ տարի ապրում է ժողովրդավարության օրենքներով: Դա ապացուցեցին եւ ներկա ընտրությունները: Յուլյա Տիմոշենկոն դավաճանում է իր սեփական «նարնջագույն հեղափոխության» սկզբունքներին` չկամենալով ընդունել ընտրությունների արդյունքները»,- ասել է Յանուկովիչը` հավելելով, թե բոլոր որոշումները, որոնք ինքը կկայացնի իբրեւ նախագահ, կպաշտպանեն Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի շահերը: Ի դեպ, Յանուկովիչը հայտարարել է, թե ինքը «Կրեմլի խամաճիկը» չէ: