Զեկույց է գրում

30/03/2010

ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը Ռուս-վրացական պատերազմի մասին նոր զեկույց է պատրաստում: Այդ որոշումն ընդունվել է ԵԽ Փոխնախարարների կոմիտեի` Ստրասբուրգում կայացած 1080-րդ նիստի ժամանակ: «Կոմիտեն քննարկել է 2008թ. Ռուս-վրացական պատերազմի մասին ԵԽ գլխավոր քարտուղարի նոր առաջարկները։ Կազմակերպության անդամները միաձայն որոշել են պահպանել այս հարցով բոլոր որոշումները եւ կոչ են արել գլխավոր քարտուղարին` ներկայացնել Ռուս-վրացական պատերազմի մասին նոր զեկույց»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: