Այսօր տեղի է ունենալու Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները: NNTurk-ի փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվելու է նաեւ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարին փոխելու հարցը: MIT-ի ներկայիս ղեկավար Էմրե Թաներին, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում կփոխարինի նրա տեղակալ Հաքան Ֆիդանը: