Երեկ առավոտյան Բաթումում պայթյուն է տեղի ունեցել քաղաքի Փրկարար ծառայության ղեկավարի ավտոմեքենայում: Պայթյունի հետեւանքով զոհվել է ծառայության ղեկավար Դմիտրի Քորձայը: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել նրա ծառայողական մեքենայում: Պայթյունի պատճառը դեռ պարզ չէ: Հետաքննվում է երկու վարկած` տեխնիկական անսարքություն եւ դիտավորյալ պայթեցում: