Էժանացնելու է

11/05/2010

Ռուսական «Գազպրոմ» եւ թուրքական «Բոտաշ» ընկերությունները համաձայնության են եկել Թուրքիա մատակարարվող ռուսական գազի գինն առնվազն 10%-ով իջեցնելու վերաբերյալ: Այդ մասին երեկ տեղեկացրել է թուրքական «Սաբահ» օրաթերթը: Ըստ այդմ, համաձայնագիրը կստորագրվի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` այսօր Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում: Նշենք, որ Թուրքիան ռուսական գազի երրորդ խոշորագույն ներկրողն է՝ Իտալիայից եւ Գերմանիայից հետո: Թուրքիա մատակարարվող գազի 62%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: