Ռուսաստանի իշխանությունները երեկ ձերբակալել եւ Բիշքեկին են հանձնել Ղրղըզստանի ներքին գործերի նախկին նախարարին, ով փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ ժողովրդական հուզումների արդյունքում իշխանությունը ստանձնեց ընդդիմությունը: Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե նախկին իշխանությունները պետք է պատասխան տան այդ ընդդիմության աջակիցների եւ անվտանգության ծառայությունների միջեւ ապրիլի 7-8-ին տեղի ունեցած բախումների արդյունքում զոհված տասնյակ քաղաքացիների մահվան համար: