Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մերժել է Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւին Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը հանձնելու պահանջը: Ժամանակավոր կառավարությունը նախօրեին Բակիեւին զրկել էր անձեռնմխելիությունից, Դատախազությանը հրահանգել քրեական գործ հարուցել նախկին նախագահի դեմ` անցած ամիս մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կապակցությամբ, ու հետամուտ լինել նրա էքստրադիցիային: