Բակիեւը խաղալիքնե՞ր է արտադրելու

27/04/2010

Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտարարել է, որ ցանկանում է ապրել ԱՊՀ երկրներից մեկում եւ զբաղվել խաղալիքների արտադրությամբ: «ՀցրրՍՌռ ՐպտՏՐՑպՐ» ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ հոգնել է նախագահի պաշտոնից: «Անկեղծ ասած` այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, ես շատ հոգնել եմ»,- նշել է Բակիեւը:

Հարցին, թե որ երկրում է մտադիր ապրել, նա պատասխանել է, թե, քանի որ ինքը ռուսախոս է, ապա իր համար ավելի հարմար են ԱՊՀ երկրները. «Ես ինձ այնտեղ լավ եմ զգում: Իսկ ահա ո՛չ Եվրոպայում, ո՛չ ԱՄՆ-ում չեմ կարող հարմարվել, ինձ համար դա դժվար է»: Բակիեւը նաեւ տեղեկացրել է, որ չի կարող ապրել առանց աշխատանքի եւ ցանկանում է զբաղվել ինչ-որ հոգեհարազատ գործով: «Ես շատ ակտիվ ու ձեռներեց եմ, չեմ կարող առանց աշխատանքի: Եվ փառք Աստծո, առողջությունս էլ ներում է: Այդ իսկ պատճառով կգտնեմ ինչ-որ հոգեհարազատ զբաղմունք: Ես, ամեն դեպքում, մոտ եմ արտադրությանը, սիրում եմ ստեղծել, արտադրել»,- ասել է Բակիեւը` հավելելով, թե հավանաբար կզբաղվի էկոլոգիապես մաքուր խաղալիքների արտադրությամբ: