Ցրել են ընդդիմության ցույցը

27/04/2010

Երկուշաբթի օրը Բաքվում Ոստիկանությունը ցրել է «Ազատություն» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստների ցույցը Բաքվի քաղաքապետարանի շենքի մոտից: Ցուցարարները պատրաստվում էին հավաքների ազատության երաշխիքներ պահանջել` նոյեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ: Սակայն ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով որոշ անձինք թույլ չեն տվել ցուցարարներին հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ, եւ նրանց ոչ մեծ խմբերով տարել են անհայտ ուղղությամբ: Ընդդիմության տվյալներով, ձերբակալվել է մոտ 50 մարդ, այդ թվում` երկու լրագրող: