Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ հաջորդ տարի երկրում կարող է հանրաքվե անցկացվել` կառավարման նախագահական համակարգի անցնելու հարցով: «Եթե թուրք ժողովուրդը սատարի նախագահական համակարգը, այդժամ հարցը կարող է ներկայացվել Թուրքիայի խորհրդարանին»,- ասել է Էրդողանը: Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` նա հավանական է համարել դրանց հաստատումը խորհրդարանում: «Իսկ եթե խորհրդարանը հավանություն չտա փոփոխություններին, մենք հարցը կդնենք հանրաքվեի, որի ժամանակ թուրք ժողովուրդը կորոշի դրանց ճակատագիրը»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահին ներկայումս ընտրում է խորհրդարանը: