Լիբանանում անցկացվող թուրք-լիբանանյան տնտեսական կոնֆերանսին մասնակցելու համար Բեյրութ ժամանած թուրք գործարարների վրա երեկ լիբանանահայերը ձվեր են նետել: Այդպիսով նրանք բողոքել են կոնֆերանսին նրանց մասնակցության դեմ: Ըստ «Associated Press»-ի` շուրջ 200 հայ է հավաքվել այն շենքի դիմաց, որտեղ անցկացվում է կոնֆերանսը: Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքներին ունեցել են դրոշներ ու «առեւտուրը էժան է, արդարությունն անգին է» լոզունգով պաստառներ: Ակցիայի ընթացքում նրանք նաեւ ձվեր են նետել թուրք գործարարներին կոնֆերանսի անցկացման վայր տեղափոխող ավտոբուսների ու մեքենաների ուղղությամբ: Միջադեպին միջամտել է Ոստիկանությունը, եւ ամեն ինչ հարթվել է: