Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պատրաստած Մարդու իրավունքների պաշտպանության զեկույցին: ՌԴ Արտգործնախարարությունն իր պաշտոնական մեկնաբանության մեջ Պետդեպարտամենտին խորհուրդ է տալիս մարդու իրավունքների վերաբերյալ բարոյական խրատներ տալու փոխարեն՝ ուշադրություն դարձնել ԱՄՆ-ում կատարվող «խոշտանգումներին, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքին»: Պաշտոնական մեկնաբանության մեջ ռուսական կողմը ԱՄՆ Պետդեպարտամենտի ուշադրությունը հրավիրում է ոչ միայն «տխրահռչակ Բահրամի եւ Գուանտանամոյի դեպքերին, որոնք, չնայած վարչակազմի խոստումներին, այդպես էլ չփակվեցին, այլեւ այն ամենին, ինչ կատարվում է Միացյալ Նահանգների փողոցներում եւ բանտերում»։