Գնելու են Ռուսաստանից

11/03/2010

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թեներ Յըլդըզը հայտարարել է, թե իր երկիրը ծրագրում է միջուկային վառելիքը գնել Ռուսաստանից: Թուրքիան հայտարարել է Մերսին քաղաքում երկրում առաջին ատոմակայանի կառուցման մտադրության մասին: Շինարարությունն իրականացնելու համար ստեղծվել է ռուս-թուրքական համատեղ կոնսորցիում: Թուրքիան վերջին 40 տարում մի քանի մրցույթ է հայտարարել ատոմակայան կառուցելու համար, որոնք բոլորը չեղյալ են հայտարարվել: Վերջին տենդերը անցյալ տարվա նոյեմբերին կրկին չեղյալ է համարվել, քանի որ թուրքական ու ռուսական կողմերը համաձայնության չեն եկել ատոմակայանի շինարարության վայրի ու էլեկտրաէներգիայի ինքնարժեքի շուրջ: Բանակցությունները ներկայում շարունակվում են: