Մեկնել են

23/03/2010

Երեկ աշխատանքային այցով Վրաստան են ժամանել ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Մատիաս Յորշն ու Կաստրիոտ Իսլամը: Այցի շրջանակներում նրանք կլինեն Եվրոպայի խորհրդի տեղեկատվական կենտրոնում եւ կհանդիպեն Վրաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բորիս Վոձի հետ: Մատիաս Յորշն ու Կաստրիոտ Իսլամը կհանդիպեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ընդդիմության ներկայացուցիչներին: Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ ռեինտեգրացիայի պետնախարար Թեմուր Յակոբիշվիլիի, փախստականների եւ վերաբնակեցման պետնախարար Կոբա Սուբելիանիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի ու խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, ԵԽ ԽՎ-ում վրացական պատվիրակության ներկայացուցիչների հետ: ԵԽ ԽՎ համազեկուցողներին կընդունի նաեւ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին: