Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ ձայների մեծամասնությամբ քվեարկել է վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտոնանկության օգտին: Կողմ է քվեարկել 404 պատգամավորներից 243-ը: Տիմոշենկոյի հրաժարականի օգտին քվեարկել է նաեւ «Յուլյա Տիմոշենկոյի բլոկի» 7 պատգամավոր, իսկ բլոկի մյուս պատգամավորներն ու «Մեր Ուկրաինա» կուսակցության զգալի մասը չեն մասնակցել քվեարկությանը: Կառավարության որոշ անդամներ եւ անձամբ Տիմոշենկոն ժամանել են Ռադա քվեարկությունից մի փոքր առաջ: «Ռեգիոնների կուսակցության» հաջորդ քայլը պետք է լինի վարչապետի ընտրությունն ու նոր մեծամասնության ձեւավորումը: Ուկրաինացի վերլուծաբանների մեծ մասը համակարծիք են, որ կառավարության նոր ղեկավար կարող է դառնալ Վիկտոր Յանուկովիչի զինակից Նիկոլայ Ազարովը: