Ասել-խոսել են

12/12/2009

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Բեռնար Ֆասիեին, Յուրի Մերզլյակովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: APA-ի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակի եւ հեռանկարների շուրջ: Ի դեպ, այս անգամ միջնորդները Երեւան չեն գա. Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումները կկայանան ավելի ուշ: