Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ազգությամբ հայ գործիչը դարձել է կառավարության անդամ: 28-ամյա Սուրեն Ալեպլին ծնվել է Ստամբուլում, սովորել է հայկական դպրոցում, բարձրագույն կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: Նա աշխատելու է Թուրքիայի գործադիր մարմնում: Նշենք, որ Թուրքիայում գործում է օրենք, որով արգելվում է ոչ մուսուլմաններին աշխատել կառավարությունում: