Նոտա են հղել

19/12/2009

Ադրբեջանի Արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը` Կոնգրեսի` Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն դոլարի հատկացում սահմանող նախագծի առնչությամբ: Նոտան փոխանցել է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը: Ադրբեջանական կողմի պնդմամբ` առանց Ադրբեջանի իշխանությունների հետ խորհրդակցելու իրականացվող ԱՄՆ-ի կառավարության ցանկացած ծրագիր Լեռնային Ղարաբաղում եւ «գրավյալ մյուս տարածքներում» հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին Միացյալ Նահանգների պաշտոնապես հայտարարված դիրքորոշմանը: