ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ Մոսկվայում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ղեկավարության հետ: Բանակցությունների օրակարգում են եղել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերին Ռուսաստանի օժանդակության մեծացմանը, հակահրթիռային պաշտպանության ծրագրերին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Եվրոպայում անվտանգության կառույցների արդիականացման` Ռուսաստանի առաջարկը: Սա ՆԱՏՕ-ի ղեկավարի առաջին այցն է Մոսկվա անցած տարվա ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Ռասմուսենը խոսել է Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերություններում «նոր սկզբի» մասին: