Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրություններ վավերացումը կախված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում գրանցված դրական միտումներից, թուրք քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի համոզմամբ` ամենից առաջ ուղղված էր թուրքական հասարակությանը: Ըստ «day.az»-ի` Գուլուզադեն նշել է, որ ինքը դրական է գնահատում Էրդողանի` Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ արտահայտած տեսակետները: Նրա դիտարկմամբ` ինքնին օրինաչափ են դիտվում եղբայր պետության վարչապետի նմանօրինակ հայտարարությունները: Քաղաքագետի կարծիքով, Էրդողանին անհրաժեշտ էր նման հայտարարություններ անել հենց միայն այն պատճառով, որ թուրքական հասարակությունն իր անհամաձայնությունն էր հայտնել նշյալ արձանագրությունների առնչությամբ: Գուլուզադեն նաեւ հավելել է, որ տեղեկություններն այն մասին, թե Էրդողան-Օբամա հանդիպման արդյունքում առաջընթաց է արձանագրվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, դատարկ խոսակցություններ են: