Թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթն անդրադարձել է բրիտանական «Financial Times»-ի Օբամա-Էրդողան հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարություններին առնչվող հրապարակմանը, որտեղ մասնավորաբար նշված է. «Հակառակ բոլոր քննադատություններին, որոնք կապված են Թուրքիայի` Իսրայելի հետ հարաբերությունները լարելու եւ Իրանի միջուկային ծրագրերը պաշտպանելու հետ, Օբամայի վարչակազմը շարունակում է Անկարային դիտել որպես կենսական նշանակության գործընկեր` բավականին բարդ մի տարածաշրջանում»:
Բրիտանական պարբերականը ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները համարել է Օբամայի ձեռք բերած քիչ թվով հաջողություններից մեկը:
«Սակայն, եթե մինչեւ ապրիլ ամիսն այդ փաստաթղթերը գործողության մեջ չդրվեն, ապա Օբաման հայկական կազմակերպությունների ճնշումներին դեմ հանդիման կմնա»: