Բաքվից Բաթում ուղեւորվող բեռնատար գնացքը նախօրեի երեկոյան դուրս է եկել գծերից: Գնացքը տեղափոխում էր մեծ քանակությամբ վառելիք: Շնորհիվ էլեկտրական սյուների եւ երկաթգծի մոտակայքում գտնվող տների դարպասների, գնացքը չի շրջվել: Պատահարը հրդեհ չի առաջացրել, զոհեր չկան: