Եվս 5 զոհ

25/09/2009

Հորդառատ անձրեւների պատճառով Թուրքիայի հյուսիս-արեւելքում առաջացած ջրհեղեղների հետեւանքով արդեն զոհվել է հինգ մարդ: Այդ մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի բնապահպանության նախարար Վեյսել Էրօղլուն: «Չորս մարդ է զոհվել ջրհեղեղների հետեւանքով, եւս մեկ մարդ համարվում է անհետ կորած: Մենք ենթադրում ենք, որ այդ մարդը նույնպես մահացել է: Այսպիսով կարող ենք ասել, որ զոհերի թիվը հասել է հինգի»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Ստամբուլում գրանցված ջրհեղեղների արդյունքում զոհվել էր 30-ից ավելի մարդ: