աշխարհ

Թույլ չե՞ն տալու

17.07.2009

«Ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ ԱՄՆ-ը իրենց չդրսեւորեցին որպես նորմալ խաղաղարար: Ռուսաստանն Աբխազիան եւ Հարավային Օսիան առանձնացրեց Վրաստանից, իսկ ԱՄՆ-ը` Կոսովոն` Սերբիայից: Այդ իսկ պատճառով, եթե մենք չենք ցանկանում արժանանալ այդ նույն ճակատագրին, չպետք է թույլ տանք, որպեզի Ղարաբաղում հայտնվեն այս երկրների խաղաղարարները»,- երեկ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով` Ադրբեջանը պետք է …

կարդալ ավելին

Դրական նվազո՞ւմ

17.07.2009

Այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի ՀՆԱ-ն նվազել է 10.1 տոկոսով: Այդ մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է երկրի տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան: Նա նաեւ ասել է, որ վերջին ժամանակներս դրական միտումներ են նկատվում: Հիշեցնենք, որ ՌԴ վիճակագրական ծառայության տվյալներով՝ առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՆԱ-ն նվազել էր 10.5 տոկոսով: Հունիսին գրանցվել է 0.8 տոկոս աճ, …

կարդալ ավելին

Կոչ «Մեծ ութնյակին»

11.07.2009

Երեկ Իտալիայում մեկնարկած «Մեծ ութնյակի» գագաթաժողովից առաջ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այդ երկրների ղեկավարներին կոչ է արել չշրջանցել Իրանի հարցը: Ըստ կազմակերպության` «Մեծ ութնյակի» երկրների առաջնորդները պետք է դատապարտեն խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնությունը, հարյուրավոր կամայական ձերբակալությունները եւ դաժան հարցաքննությունները, որ կատարվում են Իրանում նախագահական ընտրություններից հետո: «Մեծ ութնյակը» պետք է պահանջի անցկացնել …

կարդալ ավելին

Յուրի Լուժկովի կինը ամուսնուց հազար անգամ շատ է վաստակում

11.07.2009

Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կինը՝ «Ինտեկո» ընկերության ղեկավար Ելենա Բատուրինան, 2009թ. հասցրել է 1,1 հազար անգամ շատ վաստակել իր ամուսնուց. նրա եկամուտը կազմել է 7 միլիարդ ռուբլի, այսօր գրել է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով նրա եկամուտների եւ ունեցվածքի մասին պաշտոնական տվյալները: «Հուլիսի 4-ին հրապարակված տվյալների համաձայն, տիկին Բատուրինան ավելի քան 15 միլիոն ռուբլի է ստացել որպես …

կարդալ ավելին

Պուտինը` ըստ Օբամայի

03.07.2009

«ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մեկ ոտքով կանգնած է անցյալում, մյուսով` ներկայում»,- նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա նշել է, որ ՌԴ կառավարության ղեկավարը մասամբ «վարում է գործերն այնպես, ինչպես նախկինում»: Ըստ ԱՄՆ նախագահի, Վլ. Պուտինի, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ իր հանդիպման նկպատակներից մեկը ցանկությունն է` հասկացնել, որ ԱՄՆ-ի հետ …

կարդալ ավելին

Ուզում են մասնատել

03.07.2009

«Մոսկվան որոշում է ընդունել փոխել Վրաստանի իշխանությունը եւ վերջ տալ վրացական պետականությանը»,- երեկ նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրա կարծիքով` ՌԴ իշխանությունները Վրաստանը 8-10 տարածաշրջանների բաժանելու ծրագիր ունեն: «Այդ ծրագրի առաջին քայլը առանց որեւիցե ընտրությունների կառավարությունը տապալելն է՝ ներքին ապակայունացում առաջացնելու միջոցով, ինչի համար նրանց կողմից շատ փող հատկացնելու պատրաստակամություն կա»,- ասել …

կարդալ ավելին

Չի գնացել

01.07.2009

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը չեղյալ է հայտարարել երեկ Լիբիա կատարելիք այցը, որտեղ նա մասնակցելու էր Աֆրիկյան միության վեհաժողովի տարեկան նիստին: Այդ մասին հաղորդել է Ահմադինեջադի վարչակազմի ներկայացուցիչը: Այցը չեղյալ հայտարարելու պատճառները չեն հաղորդվում:

կարդալ ավելին

Ներողություն կխնդրի՞

01.07.2009

«Եթե Եվրամիությունը չհասկանա, որ Իրանում այն ուժերին աջակցելը, որոնք լարվածություն էին ստեղծում, սխալ է եղել, եւ ներողություն չխնդրի, ապա խոսք անգամ լինել չի կարող Իրանի միջուկային ծրագրի քննարկումների մասին»,- երեկ հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբ-կացարանի պետ Հասան Ֆիրուզաբադին:

կարդալ ավելին

Թանկացել է

01.07.2009

Հուլիսի 1-ից Ադրբեջանի բնակչության համար բնական գազի գինը բարձրացվում է 2,12 անգամ` 1000 խորանարդ մետրի դիմաց 59 դոլարից մինչեւ մոտավորապես 125 դոլար: Ադրբեջանի Սակագնային խորհուրդն այդ որոշումն ընդունել է գազի բաշխման ոլորտի մենաշնորհատեր «Ազերիգազ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա` «նպատակ ունենալով կանխել վատնողությունը բնական գազի օգտագործման բնագավառում, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ գործող …

կարդալ ավելին

Զոհվել է 20 մարդ

01.07.2009

Հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո Թեհրանում զանգվածային անկարգությունների զոհ է դարձել 20 մարդ: Այդ մասին երեկ հաղորդել է «ՖրանսՊրես» գործակալությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ իրավակարգի ուժերի հետ բողոքի ակցիաների մասնակիցների բախումների հետեւանքով 13-ից մինչեւ 19 մարդ է զոհվել: «Զոհվել է անկարգությունների 20 մասնակից, ոստիկաններից զոհվածներ չկան»,- «Ֆարս» գործակալությունը մեջբերել է Ոստիկանության …

կարդալ ավելին

Շվեդիան է նախագահելու

01.07.2009

Երեկ Շվեդիան ստանձնել է Եվրամիության նախագահությունը` այդ պաշտոնում փոխարինելով Չեխիային: Հաջորդ վեց ամսվա ընթացքում սկանդինավյան այս թագավորությունը ղեկավարելու է Միության աշխատանքը: Եվրամիության նախագահության ժամանակաշրջանում Շվեդիայի առաջնային խնդիրները լինելու են պայքարը ֆինանսական ճգնաժամի եւ գործազրկության դեմ, Եվրամիության բարենորոգումը, կլիմայի փոփոխման խնդիրները, Լիսաբոնյան նոր պայմանագրի կիրառման հարցերը: Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվելու Բալթիկ ծովի նկատմամբ Եվրամիության …

կարդալ ավելին

Մտել են «սեւ» ցուցակ

30.06.2009

Վրաստանը մտել է այն 11 երկրների ցուցակը, որոնք ամենավտանգավորն են զբոսաշրջության համար: Իսկ ցուցակը պատրաստել է Ֆրանսիայի «Petit Fute» հրատարակությունը: Այդ «սեւ» ցուցակի մեջ են մտել նաեւ Աֆղանստանը, Իրաքը, Սոմալին, որտեղ շարունակվում են զինված հակամարտությունները: Ներքին քաղաքական ճգնաժամի պատճառով նվազ գրավիչ է համարվում Բոլիվիան: Հոնդուրասում բարձր է հանցավորության մակարդակը, եւ տարածված են զբոսաշրջիկների վրա հարձակման …

կարդալ ավելին

Ազատել են

30.06.2009

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Թեհրանում բրիտանական դեսպանատան հինգ ծառայողների: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին Իրանի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում: Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Իրանը մտադիր է կասեցնել իր դիվանագիտական հարաբերությունները մի շարք երկրների հետ: Իրանական կողմը բրիտանացիներին մեղադրում է ընդդիմության կազմակերպած անկարգություններում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու մեջ:

կարդալ ավելին

Հերթականը

30.06.2009

Այսօր Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ-ի կանոնադրային եւ այլ մարմիններին առընթեր Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր-ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի գործունեությունն է: Մշտական ներկայացուցիչները քննարկելու են նաեւ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի եւ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք այս տարվա հոկտեմբերի 8-ին եւ 9-ին տեղի …

կարդալ ավելին

Հասան մտավորականներին

26.06.2009

Իրանի իշխանությունները ձերբակալել են 140 մտավորականների` գիտնականների, հրապարակախոսների եւ մշակութային գործիչների, ովքեր սատարում են բարեփոխումների շարժման առաջնորդներին: Նրանցից շուրջ 70-ը, ըստ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության, ձերբակալվել են չորեքշաբթի եւ հինգշաբթի ընդդիմության առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավիի եւ Մհեդի Քյարուբիի հետ հանդիպումներից հետո: Քաղաքական գործիչները, ովքեր բողոքարկում են նախագահական ընտրությունների արդյունքները, դեռեւս չեն ձերբակալվել, սակայն նրանց հասցեին արդեն բազմիցս …

կարդալ ավելին

Նոր համաձայնություններ

26.06.2009

«Գազպրոմը» հույս ունի հաջորդ շաբաթ նոր համաձայնությունների հասնել Ադրբեջանի հետ»,- երեկ նման հայտարարություն է արել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը` ելույթ ունենալով ընկերության բաժնետերերի տարեկան ժողովում: «Ադրբեջանի հետ հարաբերությունները լավ են դասավորվում: Հուսով եմ, որ Բաքու ուղեւորության ընթացքում մենք նոր կարեւոր համաձայնությունների կհասնենք»,- ասել է նա: Նշենք, որ ռուսական պատվիրակության այցը Բաքու նախատեսված է հաջորդ շաբաթ:

կարդալ ավելին

Կարող է զրկվել

26.06.2009

Ռուսաստանի Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, թե այս տարվա աշնանը կամ ձմռանը Ռուսաստանը կարող է ԵԽ ԽՎ-ում զրկվել ձայնի իրավունքից: ԵԽ ԽՎ-ն Ռուսաստանին մեղադրում է մարդու իրավունքի ոլորտում ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, մասնավորապես՝ Դատական համակարգի եւ Ոստիկանության ոլորտի հետ կապված: Ռուսական իշխանություններն էլ բազմիցս հայտարարել են, որ նման պարագայում ընդհանրապես …

կարդալ ավելին

Մշտական սպառնալիք

25.06.2009

Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, Վաշինգտոնում ելույթ ունենալով Կարնեգի կենտրոնում, հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մշտական սպառնալիք մնալ Վրաստանի համար: «Ռուսաստանը մշտական սպառնալիք է իմ երկրի համար»,- ասել Է Վաշաձեն: Նա նշել է, որ Ռուսաստանը, հնարավորություն ունենալով նպաստել միջազգային անվտանգությանը, ջանքեր է վատնում՝ հարձակվելով «փոքր հարեւանի» վրա: Նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը երկար …

կարդալ ավելին

Ձերբակալվել է 24 լրագրող

22.06.2009

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաղորդմամբ, մինչ Իրանում շարունակվում են հետընտրական հուզումները, լրագրողներն «առաջնային թիրախ» են դարձել իշխանությունների համար: Կազմակերպությունը պնդում է, որ առնվազն 24 լրագրողներ եւ բլոգերներ ձերբակալված են, այդ թվում` Իրանցի լրագրողների ընկերակցության ղեկավարը եւ Newsweek հանդեսի կանադացի լրագրողը: BBC-ի լրագրողին հրամայվել է հեռանալ Իրանից: Միջազգային լրատվամիջոցներին արգելել են տեղեկատվություն հրապարակել ընդդիմության ցույցերի վերաբերյալ:

կարդալ ավելին

Չծրագրված հանդիպում

22.06.2009

Կիրակի օրը Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ «Trend»-ի` «Բեյթի» ռեստորանում տեղի ունեցած ընթրիքի ընթացքում ԱԳ նախարարները քննարկել են Իրանի ներկայիս իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցեր: «Ինչպես միշտ, հանդիպումն անցավ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո: Մենք քննարկեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի …

կարդալ ավելին