Նոր համաձայնություններ

26/06/2009

«Գազպրոմը» հույս ունի հաջորդ շաբաթ նոր համաձայնությունների հասնել Ադրբեջանի հետ»,- երեկ նման հայտարարություն է արել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը` ելույթ ունենալով ընկերության բաժնետերերի տարեկան ժողովում:

«Ադրբեջանի հետ հարաբերությունները լավ են դասավորվում: Հուսով եմ, որ Բաքու ուղեւորության ընթացքում մենք նոր կարեւոր համաձայնությունների կհասնենք»,- ասել է նա: Նշենք, որ ռուսական պատվիրակության այցը Բաքու նախատեսված է հաջորդ շաբաթ: