աշխարհ

Էս էլ ու պըրծ

04.06.2009

«Վրաստանը մենք չենք կորցրել: Նոր տարվա մեկնարկի հետ մեկտեղ` կսկսվի Իրանի վրա ուժային ճնշում, եւ Հարավային Կովկասում կլինի ներգաղթյալների հսկայական ներհոսք: Իրավիճակն ամբողջովին ապակայունացված կլինի: Ո՞վ է փրկելու իրավիճակը՝ Բաքուն, Երեւանը եւ Թբիլիսին կդիմեն Մոսկվային օգնության համար»,- երեկ նման հայտարարություն է արել ՌԴ-ի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ըստ որի՝ տարածաշրջանում խնդիրների «լավագույն լուծումը այն …

կարդալ ավելին

Դեպի Նոր Զելանդիա

04.06.2009

Անգլիական The Economist-ի կողմից պատրաստված` 144 երկրներ ընդգրկող Գլոբալ խաղաղության ինդեքսում, անցյալ տարվա համեմատ 6 կետով անկում գրանցելով, Թուրքիան զբաղեցրել է 121-րդ տեղը: Ըստ թերթի, համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեծացրել է բռնությունն ու անկայունությունն աշխարհում: Անցյալ տարի պարենի եւ նավթի գների աճի հետ կապված խորացող տնտեսական հետընթացը մեծ վնաս է հասցրել խաղաղությանը: Ինդեքսի համաձայն, անցյալ տարի …

կարդալ ավելին

Հաստատել են

04.06.2009

Երեկ Բրազիլիայի իշխանությունները հաստատել են, որ Ատլանտյան օվկիանոսում` բրազիլական ափից 650 կմ հեռավորության վրա, հայտնաբերված բեկորները պատկանում են Air France ավիաընկերության անհետացած ինքնաթիռին: Բրազիլիայի պաշտպանության նախարար Նելսոն Ժոբիման հայտարարել է, թե որեւէ կասկած չկա, որ դա է մնացել ինքնաթիռից, որում գտնվել է 228 մարդ: Բեկորները հայտնաբերել է բրազիլական ինքնաթիռը: Կենդանի մնացած մարդկանց մասին որեւէ տեղեկություն …

կարդալ ավելին

Դեպի Արեւելք

04.06.2009

Երեկ մեկնարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Մերձավոր Արեւելք: Օբաման նախ ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագավոր Աբդալայի հետ: Վերլուծաբանների կարծիքով, Oբամայի այցը Էռ-Ռիադ նախեւառաջ նպատակ ունի վերականգնել այն սերտ դաշնակցային հարաբերությունները, որ գոյություն ունեին երկու երկրների միջեւ` մինչեւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները: Հիշեցնենք, որ նյույորքյան հարձակումներն իրականացրած խմբի անդամների մեծ մասը …

կարդալ ավելին

Թույլ չի տա

04.06.2009

«Ադրբեջանն անկախ պետություն է եւ որեւէ երկրի թույլ չի տա միջամտել իր արտաքին քաղաքականությանը»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը` ի պատասխան Իրանի պաշտոնյաների` օրերս արված այն հայտարարության, որ Աշգաբադը եւ Բաքուն պետք է փակեն Իսրայելի դեսպանություններն իրենց երկրներում, իսկ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Բաքու ծրագրվող այցն անարգանք է իսլամական աշխարհին:

կարդալ ավելին

Թուրքիան` ՄԱԿ-ի նախագահությունում

04.06.2009

Երկուշաբթի օրը մեկնարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը ԱՄՆ, որտեղ նա բանակցություններ է անցկացնում Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց հետ քննարկելով տարածաշրջանին վերաբերող արտաքին քաղաքականության որոշ առանցքային հարցեր: Երկուշաբթի օրը Դավութօղլուն հանդիպել է Ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ: Դրան հաջորդել է Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը Աֆղանստանում ու Պակիստանում ԱՄՆ-ի …

կարդալ ավելին

Նիգար Գյուքսել «Թուրքիա եւ Հայաստան. հարմարեցնելով սպասումները»

04.06.2009

«168 Ժամը» եւ Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը շարունակում են ներկայացնել ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրոպական կայունության նախաձեռնության ավագ վերլուծաբան Նիգար Գյոքսելի հոդվածը: Վերջին ամսվա ընթացքում Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների շուրջ տեղի ունեցող բանավեճը մեկ հասնում էր անիրական սպասումների, մեկ պարտվողական …

կարդալ ավելին

Ութերորդ դեպքը Թուրքիայում

04.06.2009

Թուրքիայի Առողջապահության նախարարությունը երեկ հայտարարել է A/H1N1 գրիպով հիվանդանալու նոր դեպքի մասին. վիրուսը հայտնաբերվել է երկիր ժամանած ԱՄՆ-ի քաղաքացու մոտ: Մայիսի 28-ին Թուրքիա ժամանած ամերիկացին երկուշաբթի բուժօգնության էր դիմել բարձր ջերմության, գլխացավի եւ այլ ախտանիշների կապակցությամբ, որոնք բնորոշ են նոր գրիպին: Կատարված անալիզները հաստատել են, որ ամերիկացին վարակված է վտանգավոր վիրուսով: Նրան տեղափոխել են հիվանդանոց: …

կարդալ ավելին

Հասավ 65 դոլարի

02.06.2009

2009թ. մայիսի 28-ի դրությամբ նավթի գները համաշխարհային նավթային բորսաներում զգալիորեն աճել են: Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են` Լոնդոնի InterContinental Exchange Futures-ում IPE Brent Crude-ը` 64,39 (+1,89) դոլար` մեկ բարելի համար, Նյու Յորքի New York Mercantile Exchange-ում` Light, Sweet Crude Oil-ը` 65,08 (+1,63) դոլար` մեկ բարելի համար: Գների աճը կապված է այն հանգամանքի հետ, որ …

կարդալ ավելին

Թեկուզ արտահերթ ընտրություններ

02.06.2009

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը երեկ կոչ է արել իշխանությանը՝ գործուն քայլեր ձեռնարկել երկրի իրադրությունը լիցքաթափելու համար: Ըստ նրա` իշխանությունները պետք է գործուն քայլեր անեն՝ լինեն դրանք արտահերթ ընտրություններ, բանակցություններ, թե մեկ այլ բան: Իսկ Վրաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է լարված մնալ: Երեկ ընդդիմադիրները նախազգուշական ակցիա են անցկացրել Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց` պիկետելով դրա մուտքը, իսկ ակցիայի …

կարդալ ավելին

Երրորդ դեպքը

02.06.2009

Ռուսաստանում գրանցվել է խոզի գրիպի` A(H1N1) համաճարակի վարակման երրորդ դեպքը: Այն հաստատվել է գործնական նպատակներով Մոսկվա ժամանած բելառուսցի կնոջ մոտ, ով այժմ բնակվում է Իտալիայում: Այս մասին հաղորդել է ՌԴ պետական սանիտարական գլխավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն: «Սա արդեն երրորդ դեպքն է: Կինն այժմ իրեն նորմալ է զգում: Նրան վաղը դուրս կգրեն հիվանդանոցից, եւ նա կվերադառնա …

կարդալ ավելին

19 զոհ մզկիթում

02.06.2009

Իրանի Զահեդան քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունից 19 մարդ է զոհվել, եւս շուրջ 150 մարդ վիրավորվել է: Զահեդանը Իրանի հարավ-արեւմտյան` Պակիստանին եւ Աֆղանստանին սահմանակից Սիստան-Բալուջիստան նահանգի մայրաքաղաքն է: Նահանգապետ Ալի Մոհամադ Ազադը ԻՌՆԱ լրատվական գործակալությանն ասել է, որ ներգրավված է մի ահաբեկիչ, սակայն պայթյունին առնչվող այլ մանրամասներ չի հաղորդել: Այս նահանգում բախում էր տեղի ունեցել …

կարդալ ավելին

Եվրոն դեղորայք չէ

02.06.2009

Ըստ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի, իր երկիրը նպատակահարմար չի գտնում արագացնել եվրոյի անցնելու գործընթացը: Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում` նա նշել է, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում եվրոյի անցնելը կարող է հարվածել ազգային տնտեսությանը: «Եվրոն դեղորայք չէ տնտեսական խնդիրների լուծման համար: Հակառակը` մեծ ֆինանսական ցնցումների ժամանակաշրջանում ոսկուց հրաժարվելը կարող է իսկական աղետ դառնալ»,- ասել է Կաչինսկին: Նա …

կարդալ ավելին

Նոր ռեկորդ

02.06.2009

Նավթի համաշխարհային գներն այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ կիսամյակային կտրվածքով ռեկորդ են սահմանել: Մեկ բարել նավթը երեկվա դրությամբ արժեր 62 դոլար 45 ցենտ: Փորձագետները նշում են, որ նավթի գների աճը պայմանավորված է ԱՄՆ-ում սպառողական վստահության գործակցի բարձրացմամբ: Նավթի գներն աճել են, չնայած եվրոյի նկատմամբ դոլարի ամրապնդմանը, ինչը, որպես կանոն, հանգեցնում է վառելիքի գների անկման:

կարդալ ավելին

Ի նշան բողոքի

02.06.2009

Թբիլիսիում որպես բողոքի նշան՝ փակվել են «Բենետոն» եւ «Սիսլեյ» իտալական խանութները: Խանութների սեփականատեր «Նովո Գրուպ» ընկերությունը նման որոշում է կայացրել Սուխումում ընկերությունների թուրքական ներկայացուցչության կողմից խանութների բացումից հետո: Որպես բողոքի նշան՝ փակվել են երեք «Բենետոն» եւ մեկ «Սիսլեյ» խանութներ: Դեռեւս հայտնի չէ, թե երբ են նրանք վերաբացվելու: Նշենք, որ «Բենետոնի» թուրքական ներկայացուցչությունը նախօրեին Սուխումում մեկ …

կարդալ ավելին

Պայթեցրել են «Մաեստրոն»

26.05.2009

Անցած գիշեր վրացական ընդդիմադիր Maestro հեռուստաընկերության մուտքի մոտ մարտական նռնակ է պայթեցվել: Զոհեր եւ վիրավորներ չկան: Maestro հեռուստաընկերությունը հիմնականում հեռարձակվում է մայրաքաղաք Թբիլիսիում եւ ակտիվորեն լուսաբանում է ընդդիմության փողոցային ակցիաները, որոնք նպատակ ունեն հեռացնել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հեռացնելուն եւ շարունակվում են արդեն 6 շաբաթ: Երեկ «Մաեստրոն» չի դադարեցրել հեռարձակումն ուղիղ եթերում: Հաղորդվում է, որ պայթյունից …

կարդալ ավելին

Պատմական առաջընթա՞ց

26.05.2009

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր վերջին ելույթում խոսել է էթնիկ փոքրամասնությունների տեղահանման պատմական փաստերի մասին: Մասնավորապես, Թուրքիայի վարչապետը էթնիկ փոքրամասնությունների տեղահանումը որակել է որպես «ֆաշիստական գործողություն»: Երկրի որոշ վերլուծաբանների գնահատմամբ, սա էական քայլ է Թուրքիայի վարչապետի կողմից: Ըստ փորձագետների, Էրդողանի այդ ելույթը պատմական առաջընթաց է, քանի որ սա առաջին անգամն էր, երբ բարձրաստիճան պաշտոնյան …

կարդալ ավելին

Մի քիչ էժանացել է

25.05.2009

Բավական արագ աճից հետո համաշխարհային բորսաներում նավթի գները կրկին մի փոքր նվազել են: Նյու Յորքում Light Sweet տեսակի նավթի գինը նվազել է 99 ցենտով մեկ բարելի դիմաց: Այնուամենայնիվ, NYMEX բորսայում նավթի գինը նախկինի պես գերազանցում է 60 դոլարը` կազմելով 61,05 դոլար: Լոնդոնում, սակայն, Brent նավթի գինը կազմել է 59,93 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Փորձագետները կարծում …

կարդալ ավելին

Ճգնաժամ

21.05.2009

Կայուններն ու անկայունները Շվեյցարական IMD հեղինակավոր բիզնես-դպրոցն ամեն տարի կազմում է աշխարհի առաջատար տնտեսությունների մրցունակության վարկանիշ։ Սակայն այս տարի IMD-ն որոշել է, այսպես կոչված, կայունության «stress-test» անցկացնել՝ որոշելու համար, թե երկրներից յուրաքանչյուրը որքանո՞վ է ունակ կայունություն պահպանել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Թեստն անցկացվել է 57 երկրների շրջանում։ Վարկանիշը կազմվել է 20 ինդիկատորների հիման վրա, որոնք …

կարդալ ավելին

Նաեւ ԵՄ-ն

21.05.2009

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, որ «համապատասխան հնարավորությունների հայտնվելու դեպքում Եվրամիությունն ի վիճակի կլինի օգնություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մենք ամբողջովին պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները եւ դրական առաջխաղացում ենք ակնկալում բանակցային գործընթացում: Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բայց ոչ …

կարդալ ավելին