Նավթի համաշխարհային գներն այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ կիսամյակային կտրվածքով ռեկորդ են սահմանել: Մեկ բարել նավթը երեկվա դրությամբ արժեր 62 դոլար 45 ցենտ: Փորձագետները նշում են, որ նավթի գների աճը պայմանավորված է ԱՄՆ-ում սպառողական վստահության գործակցի բարձրացմամբ: Նավթի գներն աճել են, չնայած եվրոյի նկատմամբ դոլարի ամրապնդմանը, ինչը, որպես կանոն, հանգեցնում է վառելիքի գների անկման: