Ի նշան բողոքի

02/06/2009

Թբիլիսիում որպես բողոքի նշան՝ փակվել են «Բենետոն» եւ «Սիսլեյ» իտալական խանութները: Խանութների սեփականատեր «Նովո Գրուպ» ընկերությունը նման որոշում է կայացրել Սուխումում ընկերությունների թուրքական ներկայացուցչության կողմից խանութների բացումից հետո: Որպես բողոքի նշան՝ փակվել են երեք «Բենետոն» եւ մեկ «Սիսլեյ» խանութներ: Դեռեւս հայտնի չէ, թե երբ են նրանք վերաբացվելու: Նշենք, որ «Բենետոնի» թուրքական ներկայացուցչությունը նախօրեին Սուխումում մեկ խանութ է բացել: Վրաստանի ԱԳՆ-ն այս քայլը գնահատել է որպես «լկտի գործողություն» եւ թուրքական կողմից պատասխան է պահանջել: