Իրանի Զահեդան քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունից 19 մարդ է զոհվել, եւս շուրջ 150 մարդ վիրավորվել է: Զահեդանը Իրանի հարավ-արեւմտյան` Պակիստանին եւ Աֆղանստանին սահմանակից Սիստան-Բալուջիստան նահանգի մայրաքաղաքն է: Նահանգապետ Ալի Մոհամադ Ազադը ԻՌՆԱ լրատվական գործակալությանն ասել է, որ ներգրավված է մի ահաբեկիչ, սակայն պայթյունին առնչվող այլ մանրամասներ չի հաղորդել: Այս նահանգում բախում էր տեղի ունեցել ոստիկանների եւ թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբերի միջեւ: