Եվրոն դեղորայք չէ

02/06/2009

Ըստ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի, իր երկիրը նպատակահարմար չի գտնում արագացնել եվրոյի անցնելու գործընթացը: Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում` նա նշել է, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում եվրոյի անցնելը կարող է հարվածել ազգային տնտեսությանը: «Եվրոն դեղորայք չէ տնտեսական խնդիրների լուծման համար: Հակառակը` մեծ ֆինանսական ցնցումների ժամանակաշրջանում ոսկուց հրաժարվելը կարող է իսկական աղետ դառնալ»,- ասել է Կաչինսկին: Նա կառավարությանը (որի հետ, ինչպես հայտնի է, քաղաքական հակամարտության մեջ է) կոչ է արել հրաժարվել 2012թ. եվրոյի անցնելու ծրագրերից: Ֆինանսական ճգնաժամի պայմաններում լեհական ազգային տարադրամը զգալիորեն արժեզրկվել է, ինչը ձեռնտու է արտահանողներին: Սակայն տնտեսական ցուցանիշների ընդհանուր վատթարացումը թուլացնում է Լեհաստանի` եվրագոտի մտնելու նախապատրաստական աշխատանքները: