Ադրբեջանի արտաքին պարտքը 2009 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է համախառն ներքին արդյունքի 5,3 տոկոսը: Այդ մասին հաղորդել է «Նովոստի Ադրբեջան» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ֆինանսների նախարարությանը: Ադրբեջանի արտաքին պարտքի միագումար ծավալը կազմել է 2,917 մլրդ դոլար, ինչը 84,3 մլն դոլարով պակաս է 2008 թվականի ցուցանիշից (3,001 մլրդ դոլար): Բնակչության մեկ շնչի հաշվով արտաքին պարտքի բաժինը …
կարդալ ավելինՉափազանց հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Ինձ համար հետաքրքիր է եւ՛ «ճանապարհային քարտեզը» (ամեն ինչ կախված է միջազգային դրությունից եւ կատարողներից), եւ՛ Օբամայի ելույթը: Ես համամիտ չեմ իրավիճակին հոռետեսորեն նայողների, առավել եւս՝ այն ողբերգության վերածողների հետ: Լինել այդքան զգուշավոր, նրբանկատ, ուժեղ, ճկուն, համարձակ այնտեղ, որտեղ պետք է, լիովին տիրապետել ինֆորմացիային` սա մի բան արժե….: Բայց չէ՞ …
կարդալ ավելինՄոլդովայի կառավարությունը պաշտոնաթող է լինում: Այդ մասին կառավարության կաբինետի նիստում հայտնել է վարչապետ Զինաիդա Գրեչանայան: Պաշտոնաթողության պատճառը մանդատի ժամկետի լրանալն է եւ նոր խորհրդարանի ընտրությունները: Այս ընթացակարգը նախատեսված է հանրապետության Սահմանադրությամբ եւ «Կառավարության մասին» օրենքով: Նիստին ներկա գտնվող Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին եւ նրանց խնդրել է իրենց պարտականությունները կատարել մինչեւ …
կարդալ ավելինԵվրամիությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջեւ ստորագրված` սահմանների համատեղ պահպանության մասին համաձայնագրի կապակցությամբ: ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ այն հակասում է 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնագրի 6 կետերին: Եվրամիությունում նախագահող Չեխիան հայտնում է իր լիակատար աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը: Նշվում է, որ ԵՄ նախագահությունը պատրաստ է աջակցել Վրաստանում …
կարդալ ավելինՏնտեսական ճգնաժամերի ուսումնասիրման ոլորտում մասնագիտացած «Eurasia Group» խորհրդատվական ընկերությունը «Ռիսկերն անկայուն աշխարհում» զեկույցում կանխատեսել է «ուժայինների» ազդեցության կտրուկ աճը եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականը: Ըստ ռուսական «ԹպՊՏՎՏրՑՌ» թերթի, փորձագետների կարծիքով` գործազրկության եւ ինֆլյացիայի աճի դեպքում Ռուսաստանի մի շարք շրջաններում կարող են զանգվածային խռովություններ սկսվել: Իրադարձությունների նման զարգացման դեպքում քաղաքական էլիտան կուժեղացնի ճնշումը վարչապետ Վլադիմիր …
կարդալ ավելինԹուրքիան հետ է կանչել Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երկրի դեսպանին: Պատճառն այն է, որ այդ քաղաքում կազմակերպվել եւ անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ Կանադայի միգրացիայի նախարար Յասոն Քենեյը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության հիշատակման առթիվ կազմակերպված պաշտոնական արարողությանը եւ ելույթ է ունեցել, չնայած թուրքական կառավարության նախազգուշացումներին: …
կարդալ ավելինՎատիկանը քննարկում է Երկրի ամենափոքր պետության տարածքում 500 մլն եվրո արժողությամբ 100 մեգավատտ հզորությամբ արեւային մարտկոց կառուցելու հնարավորությունը, որը կազմված կլինի 2,7 հազար արեւային վահանակներից: Ինչպես հաղորդել է «Bloomberg» գործակալությունը, շինարարությունը ծրագրվում է սկսել Հռոմից հյուսիս գտնվող Սանտա Մարիա դի Գալերիա գյուղակից ոչ հեռու Հռոմի կաթոլիկ եկեղեցուն պատկանող հողերում: Նախագծի համաձայն` արեւային մարտկոցը ավելի շատ …
կարդալ ավելինՌուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը երեկ Միջազգային հրատապ հիմնախնդիրների ինստիտուտում կայացած խորհրդաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հիմնարար տարաձայնություններ են պահպանվում Վրաստանի շուրջ: «Ամենայն հավանականությամբ, դրանք կպահպանվեն Բարաք Օբամայի ներկայիս վարչակազմի օրոք»,- նշել է նա:
կարդալ ավելին«168 Ժամը» եւ Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը շարունակում են ներկայացնել ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները: Այսօր ներկայացնում ենք դոկտոր Յան Լեսսերի հոդվածը, որն ԱՄՆ-ի Մարշալի Գերմանական հիմնադրամի ավագ գիտաշխատող է, իսկ նախկինում եղել է ԱՄՆ Պետքարտուղարության Քաղաքականության նախագծման խմբի անդամ: Վաշինգտոն: Որ կողմից էլ դիտարկենք ԱՄՆ …
կարդալ ավելինԱպրիլի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրելու, որի ընթացքում քննարկվելու են երկրի համար երեք առանցքային խնդիրներ` հարեւան Իրաքում տեղի ունեցող զարգացումները եւ Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին հնարավոր ներման շնորհումը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ, վերջապես, Աֆղանստանում թուրքական ռազմական ուժերի ներկայությունը: Այս լուրը հրապարակել է թուրքական «Todayգs Zaman» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրին: …
կարդալ ավելինՃգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնումը կարող է սկսվել 2010թ. առաջին կեսին: Այդ մասին Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանը: Սակայն դրա համար, ըստ Կանի, վճռական գործողություններ են պահանջվում երեք ուղղություններով: «Առաջինը, ինչ մեզ անհրաժեշտ է, ֆինանսական հատվածի կայունացումն է: Առանց դրա տնտեսություն վերականգնելն անհնարին է»,- ասել է …
կարդալ ավելինՍտրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ առաջին նիստն է գումարել եւ քննել է Վրաստանի հայցն ընդդեմ Ռուսաստանի: Վրացական կողմը ՌԴ-ին մեղադրում է ՌԴ տարածքից էթնիկ վրացիներին անօրինականորեն արտաքսելու համար: Հայցն ընդունելու կամ չընդունելու մասին որոշումը կհաղորդվի ուշ, ժամկետների մասին ոչինչ չի ասվում, այն կայացնելու է 7 դատավոր: Վրացական կողմի շահերը դատարանում պաշտպանելու է Վրաստանի արդարադատության …
կարդալ ավելինԱպրիլի 9-ից մինչեւ 17-ը Թբիլիսիում ծեծի են ենթարկվել ընդդիմության ակցիաների 50 մասնակիցներ: Երեկ այդ մասին հայտարարել է «Հանուն միասնական Վրաստանի» կուսակցության գլխավոր քարտուղար Էկա Բեսելիան: «Չնայած բողոքի ակցիաների մասնակիցներին ահաբեկելու իշխանությունների փորձերին, մենք կշարունակենք դրանք՝ պահանջելով Սահակաշվիլիի հրաժարականը»,- ասել է նա` հավելելով, որ եկող շաբաթվանից իրենք տարբեր քաղաքներում ու շրջաններում մոբիլիզացնելու են իրենց կողմնակիցներին, որպեսզի …
կարդալ ավելինԹբիլիսիի Ոստիկանությունը ձերբակալել է «Պահպանողական կուսակցության» ակտիվիստ Նիկա Քվեզերելիին` անօրինական զենք կրելու եւ այն օգտագործելու համար: Սակայն Նիկա Քվեզերելին հերքում է իր մեղքը: Երեկ ուշ երեկոյան նա դեռ գտնվում էր ոստիկանական բաժանմունքում: «Նա ոչ միայն չի ընդունում իր մեղքը, այլ նաեւ չգիտի, թե կոնկրետ ինչում են իրեն մեղադրում»,- ասել է փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին: Իսկ «Ժողովրդական …
կարդալ ավելին«Բարաք Օբաման թույլ առաջնորդ է»,- նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այդ մասին գրել են արեւմտյան լրատվամիջոցները` մանրամասնելով, որ նշված արտահայտությունը Սարկոզին հնչեցրել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Օբամային ընտրել են երկու ամիս առաջ, եւ նա երբեք չի ղեկավարել նույնիսկ նախարարություն: Մի շարք հարցերի շուրջ նա ոչ մի դիրքորոշում …
կարդալ ավելինԱբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ իրենց տարածքում Եվրամիության դիտորդների ներկայության կարիքը չունեն: «Ես հաստատում եմ, որ Եվրամիության առաքելությունն առայժմ Աբխազիայում անելիք չունի, որովհետեւ մեզ մոտ գործում են ՄԱԿ-ի դիտորդներն ու առաքելությունները: Մեզ համար դա լիովին բավարար է»,- ասել է Բաղապշը: Ըստ նրա` Աբխազիան «զգուշավորությամբ» է վերաբերվում այն ամենին, ինչ առնչվում է Եվրամիության դիտորդներին …
կարդալ ավելինԹուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է այն տեղեկությունները, թե պաշտոնական Մոսկվան նպատակաուղղված գործողություններով ցանկանում է խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին: Այս մասին ասվում է Անկարայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այդ մասին վերջին օրերին լուրեր էին հրապարակել թուրքական մի շարք լրատվամիջոցներ` նշելով, որ Ռուսաստանը փորձել է Ադրբեջանի իշխանությունների աչքերում վարկաբեկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հրավերով ապրիլի 25-ին մեկնելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Քլինթոնի հիմնադրամի կողմից անցկացվող միջոցառումներին: Այցի շրջանակներում, որը կտեւի մի քանի օր, Վրաստանի նախագահը հանդիպում է ունենալու ԱՄՆ քաղաքական գործիչների եւ ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների հետ:
կարդալ ավելինԿալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն ապրիլի 19-26-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր»: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը: Ա. Շվարցենեգերի ուղերձում մասնավորապես ասված է, որ 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալվել են Կ. Պոլսի հայ համայնքի ավելի քան 200 մտավորականներ, եւ նրանցից շատերը մահապատժի են …
կարդալ ավելինՀեյդար Ալիեւի ծննդյան օրվա կապակցությամբ նախատեսվել է մայիսի 7-8-ն Ադրբեջանում անցկացնել Աշխարհի հավաքական-Ադրբեջանի հավաքական շոու-մրցամարտը: Աշխարհի հավաքականը կներկայացնեն Անանդը, Կրամնիկը, Կարյակինը, Շիրովը: Դաշտի տերերը հանդես կգան այսպիսի կազմով. Ռաջաբով, Հաշիմով, Մամեդյարով, Հուսեյնով: Մրցամարտն անցկացվելու է շեւենինգենյան մրցակարգով, որտեղ մեկ թիմի բոլոր անդամները հերթով խաղում են մրցակցի բոլոր անդամների հետ:
կարդալ ավելին