«168 Ժամը» եւ Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը շարունակում են ներկայացնել ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները: Այսօր ներկայացնում ենք դոկտոր Յան Լեսսերի հոդվածը, որն ԱՄՆ-ի Մարշալի Գերմանական հիմնադրամի ավագ գիտաշխատող է, իսկ նախկինում եղել է ԱՄՆ Պետքարտուղարության Քաղաքականության նախագծման խմբի անդամ:
Վաշինգտոն: Որ կողմից էլ դիտարկենք ԱՄՆ նախագահ Օբամայի այցը Թուրքիա՝ այն հաջող էր: Օբամայի բաց, պարզ ոճը առաջ բերեց վերջին 8 տարվա զգուշավոր եւ հաճախ կոպիտ տոնի շշմեցուցիչ մի հակադրության: Հատկապես Թուրք Խորհրդարանին ուղղված իր ելույթում Օբաման անկեղծ գնահատանք հաղորդեց Թուրքիային՝ որպես տարածաշրջանային խաղացողի դեր, եւ զգայունություն որդեգրեց Թուրքիայի սեփական պետական շահերի վերաբերյալ: Եթե անկեղծ լինենք, Օբաման Թուրքիա էր գնացել ոչ միայն Աֆղանստանի եւ Իրանի հետ կապված հարցերով, այլ նաեւ մի շարք խնդրանքներով ու նախապատվություններով: 2001թ. հետո, թվում է` մի կողմ է դրվել ԱՄՆ-ի վարկաբեկված պատկերը թուրքական հասարակության եւ քաղաքական գործիչների շրջանակում, ինչպես նաեւ՝ փոխադարձ կասկածանքի տարածված մթնոլորտը: Օբամայի այցից հետո Ատլանտյան օվկիանոսի երկու մասի ղեկավարություններին անհրաժեշտ է հանրային դիվանագիտության հաջողությունը տեղափոխել գործնական փուլ: Անհրաժեշտ կլինեն նոր մոտեցումներ, երբ հները իրենց կվերապրեն:
Համատեքստային պատճառներ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ պաշտոնը ստանձնելուց հետո այսչափ վաղ այցը Թուրքիա նշանակալից է: Ինչպես նաեւ նշանակալից է, որ այցը եվրոպական շրջագայության մասն է կազմում: Ինչ-որ չափով ժամանակահատվածը եւ այցի բովանդակությունը կարող է պարզաբանվել իրողություններով, որոնցից ամենակարեւորն անհրաժեշտությունն է՝ մինիմալացնել նախագահի արտասահմանում ժամանակ անց կացնելը տնտեսական ճգնաժամի պայմաններում: Հաշվի է առնվում նաեւ նրա խորհրդանշական լինելը, հատկապես ռազմաքաղաքական խորհրդանշությունը՝ այցելել Թուրքիա G20-ի Լոնդոնում կայացած հանդիպումից, ինչպես նաեւ Ստրասբուրգում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո: Շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այցը եվրոպական ուղղվածություն ուներ, ինչը նշանակալի է՝ երկրի կողմնորոշման մասին Թուրքիայում տեղի ունեցող բանավեճերի համատեքստում: Չնայած եզրակացությունները չեն վերջանում եվրոպական լսարաններով: Երկկողմանի հարաբերությունների օրակարգի կարեւոր կետերը կարելի էր անվանել մերձարեւելյան կամ եվրասիական, սակայն քաղաքական երկխոսությունն Անկարայում եւ Ստամբուլում վկայում էր տրանսատլանտյան գործակցի հետ զրույց տանելու մասին: Սրա կարեւորությունը կարելի է ցուցադրել մի օրինակով: Պատկերացրեք, թե ինչ քննարկումներ կծավալվեին, եթե նախագահի Մերձարեւելյան շրջագայությունը սկսվեր Սաուդյան Արաբիայից, այնուհետեւ շարունակվեր դեպի Բաղդադ, Կահիրե, Երուսաղեմ, ապա Անկարա այցերով: Այսպիսի երթուղին պետք է որ ճիշտ, ինչպես նաեւ՝ արդյունավետ համարվեր գործնական առումով, սակայն հաղորդագրությունը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների եւ Արեւմուտքում Թուրքիայի դերի վերաբերյալ բոլորովին այլ ձեւով կընկալվեր: Նորություն չէ, որ թուրք էքսպերտները, այդ թվում՝ «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության (AKP) կառավարությունը եւ ընդդիմադիր կուսակցությունները, Օբամայի այցը մեկնաբանում են սեփական նախապատվություններին համաձայն, ինչպես նաեւ կողմ են Թուրքիայի դերի եւ յուրահատուկ լինելու զանազան մոտեցումներին: Դա վատ բան չէ: Թուրքիայում երկրի աշխարհիկ թե կրոնական հատկանիշների դրսեւորումների, ռազմաքաղաքական առաջնահերթությունների եւ համաշխարհային շահերի շուրջ տեղի ունեցող թեժ քննարկումները կարող են հանդիսանալ ականադաշտ երկկողմանի հարաբերությունների համար՝ նույնիսկ նորմալ պայմանների դեպքում: Բարձր մակարդակի այցի համատեքստում, որը պաշտոնը ստանձնելուց հետո Օբամայի երկրորդ խիստ երկկողմանի այցն է, քաղաքական սխալ քայլ անելու վտանգը շատ էր մեծացել: Այս ամենի ներքո Օբաման ղեկավարվեց հմուտ մոտեցմամբ, որը ոսկե միջինն էր Բուշի տարիներին օգտագործվող եւ լայն շրջանակներում անհամակրելի «Թուրքիան՝ մահմեդական աշխարհի համար մոդել»-ի եւ նույնչափ անիրական համարվող այն գաղափարի միջեւ, թե մշակութային եւ կրոնական առումով Թուրքիան անհամաչափ է համաշխարհային առումով երկրի զբաղեցնելիք դերին: Արդյո՞ք սա քաղաքական հատուկ մոտեցում էր կոնֆլիկտի պատճառ չդառնալու համար: Հնարավոր է: Մյուս կողմից էլ՝ յուրահատկության հետ կապված հարցերի շուրջ նոր լարվածություն առաջացնելը սխալ կհամարվեր, երբ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների միջեւ գոյություն ունի արգելակված իրավիճակ: Նախ՝ այցի ընթացքում օգտագործվող լեզուն հուսադրող էր թուրքերի համար՝ ընդունելով քաղաքական սպեկտրը, որը Թուրքիայի ներքին գործերի մեջ արտաքին միջամտության նկատմամբ շատ զգայուն է: Միակ սխալը թուրքերի աչքերում՝ Օբամայի հղումն էր Թուրքիայի քուրդ բնակչության՝ որպես փոքրամասնության վրա: Արեւմտյան քաղաքական բառարանում դա հստակ դիտարկում է: Սակայն Թուրքիայում «փոքրամասնություն» տերմինն ունի յուրահատուկ սահմանադրական նշանակություն: Հայկական հարցի հետ կապված մոտեցումը երանգներ էր կրում եւ անորոշություն, հետեւաբար՝ հնարավորություններ տվեց թուրքերին՝ այն մեկնաբանել հետեւյալ կերպ. ԱՄՆ նոր ադմինիստրացիան կընդդիմանա Կոնգրեսի կողմից Հայոց «Ցեղասպանության» մասին բանաձեւի ընդունմանը: Օբամայի դիտարկումները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման վերաբերյալ ճիշտ էին: Ամենայն հավանականությամբ, Սպիտակ տունը դեռ վերջնական քաղաքական որոշում չի կայացրել այդ բանաձեւի վերաբերյալ եւ Թուրքիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված ընկալումները կձեւավորեն ԱՄՆ ադմինիստրացիայի վերջնական դիրքորոշումը: Եթե Անկարան կարողանար արտահայտել հստակ եւ ձեւափոխված լուրեր՝ Երեւանի հետ բարելավված հարաբերությունների մասին՝ հայ-թուրքական սահմանի բացման ամսաթիվը հստակորեն նշելով, ԱՄՆ ադմինիստրացիայի որոշումն էլ ավելի պարզ կլիներ:
Նույն օրակարգը, սակայն տարբեր առաջնահերթություններ
ԱՄՆ-ը եւ Թուրքիան կարող են ունենալ ընդհանուր քաղաքական օրակարգ, սակայն առաջնահերթությունները երկու կողմից էլ տարբեր են: Այցի համատեքստում եւ հետագայում առաջ եկած մի քանի հիմնարար վիճահարույց խնդիրներն ապացուցում են տվյալ տեսակետի իրական լինելը: Իրաքի հարցում Անկարան կշարունակի փնտրել Քրդական Աշխատավորական կուսակցության (PKK) դեմ համագործակցելու վստահեցումներ՝ ներառելով ստիպողական եւ ճնշողական միջոցների օգտագործումը Քրդական տարածաշրջանային կառավարության նկատմամբ՝ զսպել կամ վերջ տալ PKK-ի գործողություններին Հյուսիսային Իրաքում: Վաշինգտոնի տեսանկյունից համար մեկ նպատակն է, որ Թուրքիան աջակցի ամերիկացիներին եւ հնարավորություն տա ամբողջական ազատ գործելաոճի, որն իր մեջ է ներառում Իրաքի կայունությանն ու բարեփոխմանը նպաստելը, նաեւ Ինջիռլիք ավիաբազային եւ թուրքական նավահանգիստներին շարունակական մուտք ունենալը՝ նյութատեխնիկական աջակցություն ստանալու համար: Իրանի դեպքում Թուրքիան կփորձի ապացուցել, որ Օբամայի ադմինիստրացիան լուրջ է տրամադրված Իրանի հետ երկխոսություն վարելու գործում: Անկարան այդ գործում արդեն առաջարկել է իր ծառայությունները: Իրականում Վաշինգտոնին դժվար է պատկերացնել, թե ինչպես Թուրքիային կընձեռվի Ամերիկայի արտաքին քաղաքական շահերի հսկայական քաղաքական նշանակության նախաձեռնության իրականացումը, երբ Թուրքիային մարգինալ աջակցող դերից ավելին տալ չեն պատրաստվում: Վաշինգտոնի տեսակետից Իրանի հետ Թուրքիայի ընդհանուր օրակարգում Իրանի միջուկային ամբիցիաներին վերաբերող շատ փոքրիկ տեղ է տված: Թուրքիային տալով ռոտացիոն տեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԱՄՆ քաղաքական գործիչներն անկասկած առաջնահերթություն կտան օգտագործել Թուրքիայի աջակցությունը լրացուցիչ սանկցիաներ կիրառելու դեպքում: Ինչպես կցանկանան նաեւ օգտագործել Թուրքիայի մտերիմ կապերը Թեհրանի հետ խնդրին ուշադրություն դարձնելու գործում: Թուրք քաղաքական գործիչները նույնպես հետաքրքրված չեն միջուկային զենքով զինված Իրանի հայտնությանը, բայց թե ինչ չափի խստության «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պատրաստ կլինի հասցնել իր գործելակերպը այս հարցում, դեռ չլուծված հարց է: Աֆղանստանի հարցում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությանը նոր ուժերով համալրելու գործում Թուրքիան իր
ՆԱՏՕ-ի գործընկերներից էլ ավելի շատ չի ցանկանում ներդրում կատարել: Չնայած իր վերափոխված եւ շտկված ռազմավարության, Թուրքիայի հանրության ընդդիմացումը Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցության մեջ սահմանափակումներ կմտցնի այս առումով: Թուրքիայի քաղաքականությունը մեծ մասամբ եվրոպական ուղղվածություն ունի, եւ զարմանալի չէ, որ Օբամայի այցը չունեցավ նշանակալի ձեռքբերումներ Անկարայից: Թուրքերը կպնդեն, թե, գիտեք ինչ, մենք Աֆղանստանում արդեն էական աջակցություն ենք ունեցել կոալիցիոն գործողություններին 2001թ. սկսած: Մյուսների պես թուրք քաղաքական գործիչներն ու էքսպերտները ակնկալում են Աֆղանստանից միացյալ ուժերի «դուրսբերման որոշումը» մոտակա տարիների ընթացքում:
Իր այցի ընթացքում Օբաման նշեց Թուրքիայի ԵՄ թեկնածության կարեւորությունը եւ առանց կասկածների ցույց տվեց, որ ԱՄՆ-ը շարունակելու է մնալ Թուրքիայի՝ դեպի ԵՄ ձգտումների ակտիվ ջատագովը: Սա բոլորովին չհակասող դիրքորոշում է: Հարցն այն է` արդյո՞ք Վաշինգտոնը կկարողանա ակտիվացում տալ այդ հարցին Եվրոպայում, կամ էլ ամերիկյան լոբբինգը Թուրքիայի առումով կարող է արդյունավետ լինել, երբ կա եվրոպական խորացող անորոշություն եւ ահազանգը այդ գործընթացում Թուրքիայի համառության վերաբերյալ: Տրանսատլանտյան հարաբերություններում բարելավված կլիման, իհարկե, կնպաստի այդ ամենին, քանի որ ԱՄՆ-ը շարունակում է բերել Թուրքիայի կարեւորության մասին ռազմավարական փաստարկներ: Ֆրանսիայի հետ լավ հարաբերություններն էլ կարող են փոփոխության հիմք հանդիսանալ: Բայց լավ կլինի, որ տրանսատլանտյան հարաբերությունները մոտակա տարիների ընթացքում հիմնականում սեւեռված լինեն ուրիշ խնդիրների վրա, հատկապես ավելի միասնական մոտեցում որդեգրել տնտեսական ապաքինման շուրջ:
Հին եւ նոր խնդիրները
Փոխադարձ անտեսման ժամանակահատվածից հետո ՆԱՏՕ-ն կենտրոնական տեղ գրավեց թուրք-ամերիկյան հարաբերություններում: Դաշինքի խնդիրներն ավելի ականավոր դիրք են գրավել մոտակա մի քանի տարվա մեջ: Ինչպես տեղեկացնում են, Օբաման կենտրոնական դերակատարություն ունեցավ Թուրքիային հետ համոզելու՝ Դանիայի վարչապետ Անդերս ֆոն Ռասմուսսենի՝ որպես
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածության վրա վետո չդնելու գործում: Թուրքերը քաղաքական սպեկտորում շատ նեղված էին Ռասմուսսենով Մուհամեդի «ծաղրանկարային» ճգնաժամի եւ անցյալում նրա՝ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու ընդդիմացման պատճառով: Ընտրությունների արդյունքներով մտահոգված եւ ձախ ու աջ ազգայնականների ճնշման տակ AKP կառավարությունը ստիպված էր Թուրքիայի բողոքը լսելի դարձնել: Բայց արդյո՞ք Անկարան կկիրառեր վետո
ՆԱՏՕ-ի մնացած բոլոր անդամների համաձայնության դեպքում: Թուրքիան դաշինքի այն անդամներից է, որ շատ խոցելի է ՆԱՏՕ-ի քաղաքական միասնության եւ ռազմավարական նպատակներին խանգարելու հետեւանքներից: ՆԱՏՕ-ի ռազմավարական կոնցեպցիայի ձեւավորման գործընթացի եւ դաշինքի Ռուսաստանի նկատմամբ որոշման ու մի քանի այլ հարցերի շուրջ, որոնց մեջ Թուրքիան ներդրում ունի, աճող թեժ քննարկումների կրիտիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմա ժամանակը չէ Թուրքիայի վստահությունը եւ քաղաքական կապիտալը ցաք ու ցրիվ անել: Թուրքիայի համաձայնությունը Ռասմուսսենին նշանակելու գործում (ինչպես նաեւ ֆրանսիացիների վերաինտեգրվումը ՆԱՏՕ-ի ռազմական համակարգին) շատ պարզ է՝ հաշվի առնելով ապահովության համար մի շարք մութ պայմանավորվածությունների
ՆԱՏՕ-ի նշանակումների եւ ԵՄ-ՆԱՏՕ համագործակցության մեջ: Առաջ նայելով, Անկարային խորհուրդ կտրվեր կենտրոնացնել իր ռազմավարական նախասիրությունները այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են միջուկային բնագավառում ռազմավարությունը, հակահրթիռային պաշտպանությունը եւ ՆԱՏՕ-ի հնարավորությունը՝ գործել զանազան անվտանգության մարտահրավերներին, որոնք հանդիպում են Թուրքիային երկրի հյուսիսային, արեւելյան եւ հարավային մասերում: Ամերիկացիները եւ թուրքերը կարող են ունենալ տարածքային պաշտպանության էականորեն տարբեր ավանդական մոտեցումներ՝ ի տարբերություն դաշինքի ռազմավարության էքսպեդիցիոն տեսլականների շուրջ ունեցած մոտեցումների: Վերջապես, Թուրքիան եւ ԱՄՆ-ը միասին կշահեն Թուրքիայի Ինջիռլիք ավիաբազայի ապագա օգտագործման որոշման հասնելու արդյունքում: Օբամայի այցից անմիջապես հետո դա կարող է դառնալ երկխոսության ամենակարեւոր մասերից մեկը: Ինջիռլիքի ծրագրման քաղաքականության վերաբերյալ կանխատեսելի մոտեցումը ձերբազատվում է ամերիկյան հաջողակ կառավարումից եւ հուսախաբ անում երկու կողմից պաշտպանական պլանավորողներին: «Provide Control» գործողության (հետագայում` «Northern Watch») մեկնարկի օրվանից ի վեր տարածված էր բազայի օգտագործման հատուկ մոտեցում: Ո՛չ Քլինթոնը, ո՛չ էլ Բուշը չկարողացան ձեռք բերել Թուրքիայի համաձայնությունը՝ բազան օգտագործել Իրաքի դեմ ռազմաօդային հարձակումներ իրականացնելու համար: Ինջիռլիքի օգտագործումը նյութատեխնիկական նպատակներով չի կարող համարվել հավերժ, քանի որ նրա շահագործումը կարող է ռիսկի տակ դրվել քաղաքական անհամաձայնությունների դեպքում: Հարցի պատասխանների մի մաս կարող է համարվել նոր մտքերի զարգացումն այդ բազայի տարածաշրջանային անվտանգության համար լայնածավալ օգտագործման համար՝ հրթիռային պաշտպանությունից սկսած՝ մինչեւ Միջերկրականի արեւելքում ծովային անվտանգությամբ վերջացրած: Դա կբերի ուղիղ աջակցությանը ամերիկյան ուժի պրոյեկցիային Թուրքիայի հարեւանությամբ: Ավելի ճիշտ, այն կարող է օգտագործվել ոչ թե ԱՄՆ-ի, այլ ՆԱՏՕ-ի կողմից, եւ բոլոր հնարավոր հետագա գործողությունների եւ առաքելությունների դեպքում: Օբամայի այցը ցրեց ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին տարածված որոշ կասկածները: Շատ բան դեռ կա անելու ինչպես երկկողմանի, այնպես էլ տրանսատլանտյան մակարդակներում, որպեսզի հանրային դիվանագիտությունն ունենա ռազմավարական նշանակություն:
Թարգմանությունը` Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ