Ադրբեջանի արտաքին պարտքը 2009 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է համախառն ներքին արդյունքի 5,3 տոկոսը: Այդ մասին հաղորդել է «Նովոստի Ադրբեջան» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ֆինանսների նախարարությանը: Ադրբեջանի արտաքին պարտքի միագումար ծավալը կազմել է 2,917 մլրդ դոլար, ինչը 84,3 մլն դոլարով պակաս է 2008 թվականի ցուցանիշից (3,001 մլրդ դոլար): Բնակչության մեկ շնչի հաշվով արտաքին պարտքի բաժինը կազմել է 333,2 դոլար: 2008 թվականի արդյունքներով՝ այն 344,9 դոլար էր: