Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է այն տեղեկությունները, թե պաշտոնական Մոսկվան նպատակաուղղված գործողություններով ցանկանում է խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին: Այս մասին ասվում է Անկարայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այդ մասին վերջին օրերին լուրեր էին հրապարակել թուրքական մի շարք լրատվամիջոցներ` նշելով, որ Ռուսաստանը փորձել է Ադրբեջանի իշխանությունների աչքերում վարկաբեկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: